Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարային ջրանջատում Երևանում և Արարատի մարզում` մայիսի 1-2-ը

Ապրիլ 30,2026 23:30 Share

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Նուբարաշեն-Արին Բերդ» ջրատարի վթարման հետևանքով, ս.թ. մայիսի 1-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 2-ը ժամը 07:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

• Նուբարաշեն վարչական շրջանը՝ ամբողջությամբ,

• Էրեբունի վարչական շրջանը` բացառությամբ՝ Արցախի պողոտայի և Սարի Թաղի,

• Կենտրոն վարչական շրջանի` Օստրովսկու, Ծատուրյան, Զավարյան փողոցների և նրբանցքների, Ալեք

Մանուկյան փող. 1-17, Նար-Դոսի փող. 1-40, Քրիստափորի փող. 1-15, Ծխախոտագործների 1-65 համարների, Խորենացու փող. 28-236 համարների և 2-րդ, 3-րդ փակուղու, Տիգրան Մեծի պող. 12-80 համարների և նրբանցքների, Երևանի ոստիկանության վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Երևանի պետական համալսարանի վարչական շենքերի,

• Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց 36-330 համարների, Գ.Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9, Մխչյան, Կոտովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Կողբի, Լ.Խաչիկյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկովի, Հրազդանի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Գորգագործների, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ. Եսայան, Հ. Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ, 11-րդ փողոցների ու նրբանցքների, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4-րդ նրբանցքի, Արտաշիսյան 40-80, Չեխովի 1-50, Եղ.Թադևոսյան 1-20 համարների և նրբանցքների, Ս. Տարոնցի 1-10 համարների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի: Վարչական շրջանի մյուս հատվածներում կդադարեցվի 3-ից բարձր հարկերի ջրամատակարարումը,

• Արարատի մարզի` Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ գյուղերի և անմիջապես ջրատարից սնվող բաժանորդների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930