Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւ Պետրոսյանի «Արեւը»՝ քաղաքի սրտում

Մարտ 10,2015 18:45

Երեւանի սրտում՝ Տերյան 19/32 հասցեում մարտի 17-ին նոր ցուցասրահ կբացվի՝  AREV ART GALLERY-ն:  Նախաձեռնության հեղինակը ճանաչված նկարչուհի, դիզայներ Արեւ Պետրոսյանն է:

Aravot.am-ի հետ զրույցում արվեստագետը պատկերավոր ասաց, որ այդ ձեռնարկով  ցանկացել է, որ արեւը  լինի քաղաքի սրտում: Նա տեղեկացրեց, որ ցուցասրահում կներկայացվեն Պետրոսյան ընտանիքի անդամների գործերը, մասնավորապես, անվանի նկարիչ եւ քանդակագործ Բենիկ Պետրոսյանի, Արեգ Պետրոսյանի եւ, բնականաբար, իր ստեղծագործությունները:

arev

AREV ART GALLERY-ն կդառնա յուրատեսակ  հավաքատեղի՝ ասմունքի երեկոների, երաժշտական միջոցառումների համար, որտեղ չեն մոռանա նաեւ մանուկներին: «Իմ կարծիքով, կարեւոր է ՝այս տարածքում, որտեղ շատ սրճարաններ ու խանութներ կան, նաեւ արվեստի  փոքրիկ անկյուն լինի, որովհետեւ երեխաներ կարիք ունեն  ոչ միայն ֆիլմերի, պաղպաղակի ու թխվածքների տեսականու, այլեւ հետաքրքիր արվեստ «համտեսելու»,-նշեց մեր զրուցակիցը:

Իսկ ինչո՞ւ  հենց այս տարի որոշեց բացել ցուցասրահը:

«Ուզում եմ փոխել մի կարծրատիպ, որ մեր մեջ կա.անշուշտ  այս տարի սգալու ենք, հիշատակելու ենք  Եղեռնի զոհերին, բայց նաեւ ուզում եմ փաստենք, որ մենք այսօր կա՛նք եւ  ստեղծում ենք արվեստ, աշխարհին ներկայանում ենք բարձր արվեստով, հայի տեսակով: Ցուցասրահի բացումը նվիրում եմ Ցեղասպանության զոհերի հիշատակին»,-պատասխանեց Արեւ Պետրոսյանը: Նրանից տեղեկացանք, որ  ի թիվս այլ աշխատանքների, AREV ART GALLERY –ում կցուցադրվեն Բենիկ Պետրոսյանի, մասնավորապես վերջին  շրջանի աշխատանքները, կլինեն տարբեր ցուցադրություններ, օրինակ` նրա գրաֆիկայի, որը երբեւէ չի ցուցադրվել: Արեւ Պետրոսյանը հավաստիացրեց, որ գեղեցիկ մշակութային երեկոների պակաս չի լինի, իսկ նրանք, ովքեր կգրանցվեն որպես ցուցասրահի ընկերներ, հաղորդագրություններ կստանան կայանալիք միջոցառումների մասին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031