Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն այցելել է «Աստրա Կրիստալս» ձեռնարկություն

Մարտ 10,2015 20:10

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է սինթետիկ մոնոբյուրեղային շափյուղա (սապֆիր) արտադրող «Աստրա Կրիստալս» ժամանակակից բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն, որի արտադրանքը կիրառվում է էլեկտրոնիկայի, օպտոէլեկտրոնիկայի, ճշգրիտ ճարտարագիտության, ոսկերչության և այլ ոլորտներում:

Crystals-gorcaran2

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել գործարանի արտադրամասերում և լաբորատորիայում, ծանոթացել սինթետիկ շափյուղայի աճեցման գործընթացին, արտադրական հնարավորություններին, առաջիկա ծրագրերին և ընդլայնման հեռանկարներին: Նշվել է, որ աշխարհում 10 երկիր է տիրապետում սինթետիկ սապֆիրի արտադրության տեխնոլոգիային, որոնց թվում է նաև Հայաստանը: Ընդգծվել է, որ նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ սինթետիկ սապֆիրի արտադրության զարգացումը հեռանկարային կարող է լինել Հայաստանի համար, քանի որ աշխարհում գնալով ավելանում է սինթետիկ սապֆիրի օգտագործման ծավալը լուսադիոդների, սմարթֆոնների և սմարթ ժամացույցների էկրանների արտադրությունում:

Ընկերության ղեկավարությունը նշել է, որ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսում է ավելացնել բյուրեղ աճեցնող սարքավորումների քանակը՝ ներկայիս 11-ից հասցնելով 40-ի, ստեղծել վերամշակման արտադրամաս և կազմակերպել սեփական հումքի արտադրություն:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031