Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները

Մարտ 12,2015 15:22

Մարտի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2015թ. ձմեռային զորակոչի նախնական արդյունքները:

Խորհրդակցությանը, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, առողջապահության ոլորտի պատասխանատուներ, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների, տարածքային զինկոմիսարիատների, ինչպես նաև բուժհանձնաժողովների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ վերջին տարիներին զորակոչի կազմակերպմանը ներգրավված բոլոր կառույցների համատեղ աշխատանքի շնորհիվ առավել բարձր հիմքերի վրա է դրվել զորակոչի գործընթացի իրականացումը:

Հաշվետու զեկույցով և առաջարկություններով հանդես են եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ՀՀ գլխավոր զինվորական կոմիսար, գնդապետ Հենրիկ Մուրադյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը և զորակոչի ոլորտին առնչվող այլ պատասխանատուներ:

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են վիճակագրական տվյալներ զինկոմիսարիատների, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի և Կենտրոնական հավաքակայանի բուժհանձնաժողովի կատարած աշխատանքների  վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նախքան պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացված կանխարգելիչ պատվաստումներին, երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը և այլ հարցերի:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ցուցումներ է տվել զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նախանշել որոշ ուղղություններ, որոնց շուրջ պետք է իրականացվեն համապատասխան աշխատանքներ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031