Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորական ձեռնարկ` Կոտայքի կանանց

Մարտ 12,2015 17:47

Կանանց տոնական միամսյակի շրջանակներում, մարզպետարանի նիստերի դահլիճում, ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի,  ինչպես նաև Հրազդանի և Չարենցավանի տարածաշրջանների համայնքապետերի նախաձեռնությամբ տեղի է ունեցել  7 և ավել երեխաներ ունեցող բազմազավակ մայրերի ու 100 և ավելի տարիք ունեցող բնակչուհիների  համար կազմակերպված  շնորհավորական ձեռնարկ:

ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորելով և դրամական նվերներ է հանձնելով միջոցառման  50 մասնակիցներին՝  իր  խոսքում ընդգծել է հայ կնոջ դերն ու բացառիկ նկարագիրը հայեցի ամուր ընտանիքի կերտման, ինչպես նաև հայկական պետականության կայացմանը անմնացորդ  նվիրումի և հերոսական ներկայության անհերքելի իրողությունները, նրանց մաղթել հարատև երջանկություն և ամենայն բարիք:

Հանդիպման ընթացքում ծավալված ջերմ և անմիջական զրուցի ժամանակ, ցուցաբերված ուշադրության և ջերմ վերաբերմունքի համար, շնորհակալական խոսքով հանդես են եկել միջոցառման մասնակիցները:

Շնորհավորական խոսքով հանդես է եկել նաև Հազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը ամփոփելով միջոցառումը՝  ևս մեկ անգամ վստահեցրել է, որ մշտապես  իր և համայնքապետերի ուշադրության ու հոգածության  կենտրոնում  են լինելու մարզի կանանց հիմնախնդիրները և դրանց տրվելու են համապատասխան լուծումներ:

Հավելենք, որ նման միջոցառումներ տեղի են ունենալու նաև մարզի Աբովյանի և Եղվարդի տարածաշրջաններում:

ՀՀ Կոտայքի մարզպետարանի

  աշխատակազմի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031