Լրահոս
Օրվա լրահոսը

Թառաթումբը նոր ավագանի կունենա

Մարտ 17,2015 18:40

Վայոց ձորի մարզի Թառաթումբի գյուղական համայնքի  ավագանու անդամների արտահերթ ընտրություններ կանցկացվեն: Այս մասին տեղեկանում ենք կառավարության նիստի մարտի 19-ի օրակարգից: Հինգշաբթի օրը տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը վարչապետին կներկայացնի, թե ինչ պատճառով է Թառաթումբը մնացել առանց ավագանու:

Ըստ նրա, մի քանի ավագանում լիազորությունները վաղաժամկետ դադարել են` պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համարով: Մեկ այլ ավագանի էլ իր դիմումի համաձայն է պաշտոնից հեռացել:

Ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին  կհատկացվի 1003145.0 դրամ` կառավարության պահուստային ֆոնդից, 1548.3 դրամ էլ կտրվի ոստիկանությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031