Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԵՄ-ը դատապարտում է ՀՀ ոստիկանության  անգործությունը

Մարտ 23,2015 16:59

«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է հանցագործության բացահայտմանն ուղղությամբ` ՀՀ ոստիկանության   դրսևորած անգործությունը

Սույն թվականի մարտի 13-ին, 19:00-20:00 միջակայքում անհայտ անձինք աշխատակիցների բացակայության ժամանակ մուտք են գործել «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակ և, վերցրելով գրասեղաններին տեղադրված երկու նոութբուք համակարգիչները, հեռացել են:

Կազմակերպության անդամները հանցագործության մասին հաղորդումը ոստիկանություն են ներկայացրել հաջորդ օրը՝ մարտի 14-ին, ժամը 16:00-ին, համակարգիչների կորուստը նկատելուց անմիջապես հետո:  Սակայն ԻԵՄ-ի գրասենյակ ժամանած ոստիկանները գործել են ոչ արդյունավետ. մատնահետքերը վերցվել են միայն կազմակերպության անդամների կողմից պահանջ ներկայացնելուց հետո,  իսկ շրջակայքում տեղակայված տեսախցիկների տեսագրությունները ոստիկանության կողմից ցայսօր՝ հանցագործության կատարումից հետո տասներորդ օրվա դրությամբ, ձեռք չեն բերվել:

«Իրավունքի Եվրոպա միավորումը» դատապարտում է ոստիկանության կողմից դրսևորած անգործությունը և կոչ անում վերջինիս հանցագործության բացահայտման ուղղությամբ դրսևորել բարեխղճություն և պատշաճ ջանադրություն:

 «Իրավունքի Եվրոպա միավորումը» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031