Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկանք 2015 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին

Ապրիլ 02,2015 19:19

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետևանքով մահացել է 26 զինծառայող: Սա կրկնակի անգամ ավելին է նախորդ տարվա՝ 2014 թվականի նույն ժամանակահատվածում տեղի ունեցած մահացությունների դեպքերի քանակի համեմատ:

Մահացության 26 դեպքերից  19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (այդ թվում 12-ը հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության ( 1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, և 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում:

2014 թվականի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացությունների թիվը կազմել է 26: Իսկ սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ շփման գծում իրավիճակն ավելի է սրվում, որն իր հերթին հանգեցնում է ավելի շատ կորուստների: Ներքոնշյալ գծապատկերը ներկայացնում է 2011-2015 թթ. նույն ժամանակահատվածում գրանցված  հրադադարի ռեժիմի խախտումները եւ դրանց հետեւանքով մահացության դեպքերի վիճակագրությունը: 2015 թ-ին գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը:

Ըստ առկա տեղեկատվության վերջինս անհետացել էր, եւ դիակը  հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): 2015 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում Եվ ԼՂ Պաշտպանության Բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանք ամբողջությամբ այստեղ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ՝

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930