Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել ՀԲԸՄ կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացմանը

Ապրիլ 04,2015 17:35

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանում ներկա է գտնվել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնատեղիի նորակառույց շենքի բացման արարողությանը:

Միության բարեսիրական, մշակութային, կրթական ու երիտասարդական ծրագրերն ընդլայնելու, ինչպես նաև հայրենական նոր ծրագրերի իրագործման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար միությունը 2010թ. սկիզբ էր դրել նոր շենքի կառուցման ծրագրին՝ մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում, ՀՀ կառավարության շենքի հարևանությամբ:

10363_b

Շրջայցի ընթացքում Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ ՀԲԸՄ նորակառույց շենքը զբաղեցնում է շուրջ 1300 մ/ք տարածք, որի վրա բարձրացել է հինգ հարկանի ժամանակակից շենք՝ գրասենյակային բոլոր հարմարություններով, նիստերի դահլիճներով, ցուցասրահներով ու ստորգետնյա ավտոկայանատեղիով: Պատասխանատուների հավաստմամբ, ժամանակակից շինարարական լուծումների կիրառման ու հին ճարտարապետության պատմամշակութային առանձնահատկությունների անխաթար պահպանման զուգորդմամբ վերականգնվել է նախկինում այնտեղ եղած շենքի հորինվածքը: Նախագծային ու շինարարական աշխատանքների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել քաղաքաշինական այնպիսի պահանջների բավարարմանը, որով պահպանվել են Երևանի հին կենտրոնի միջավայրին հատուկ տարրերը:

Միության ղեկավարության համոզմամբ, Երևանի կենտրոնում բացված ՀԲԸՄ շենքը հնարավորություն կտա ընդլայնել միության կրթական, մշակութային և երիտասարդական տարաբնույթ ծրագրերը՝ դառնալով հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման նոր օջախ:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930