Լրահոս
Օրվա լրահոսը

‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում Հրազդան գետի երկու ափերը մաքրվեցին տարիներով կուտակված աղբից

Ապրիլ 20,2015 13:05

Շաբաթ օրը`ապրիլի 18-ին, ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն իրականացրեց կամավորական մեծածավալ աղբահավաք ‹‹Երեւանի մանկական երկաթուղի›› այգու հարակից տարածքում, եւ Հրազդան գետի այդ տարածքի երկու ափերը մաքրվեցին տարիներով կուտակված աղբից: ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ տնօրեն Լուսինե Քասարջյանը իր բացման խոսքում նշեց. ‹‹Մեր նպատակն է վերականգնել եւ մաքուր պահել մեր Երևանը: Շնորհակալ ենք բոլոր ներկա գտնվող կազմակերպություններին և կամավորներին մեզ միանալու, բարի կամքի եւ խանդավառության համար:››

Մաքրման միջոցառման նախաձեռնողներն էին ‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն եւ Երեւանի ավագանու ‹‹Բարեւ Երեւան›› խմբակցության օժանդակությամբ: Աղբահավաքը չէր կայանա առանց Անահիտ Բախշյանի եւ Արթուր Իսպիրյանի մշտական օժանդակության: Պաշտոնական միջոցառումից օրեր առաջ տարածքի դժվարանցանելի մասերում մաքրում էր իրականացվել ԱԻՆ-ի աջակցությամբ: Երևանի քաղաքապետարանի օժանդակությամբ Սանիտեք ընկերության երեք 25տ. տարողության աղբահանության մեքենաները հավաքված հսկայածավալ աղբը օրվա վերջում տեղափոխեցին աղբավայր:  Քաղաքապետարանը նաեւ ապահովեց շտապօգնության մեքենայի և անձնակազմի հերթապահությունը:

clean-up

‹‹Էյ Թի Փի›› ԲՀ-ն իր շնորհակալությունն է հայտնում Գրին Բին սրճարանին` միջոցառմանը ոչ միայն ամբողջ կազմով միանալու, այլ նաև օրը բլիթներով քաղցրեցնելու համար, ինչպես նաեւ Դիմ Քոմյունիքեյշընի ողջ անձնակազմին` մասնակցության եւ կազմակերպչական օժանդակության համար:

Եւ իհարկե աղբահավաքը չէր իրականանա առանց մեր բարի օգնականների` Հայաստանում ԵՄ պատվիրակությունը` պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի գլխավորությամբ, Հայաստանում Լիտվայի դեսպանատունը` դեսպան Էրիկաս Պետրիկասի գլխավորությամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), Սինոփսիս Հայաստանը, «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», ‹‹Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամը››, Դեպի Հայք հիմնադրամը և Հայ կամավորների միությունը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Concept դիզայն ընկերությունը եւ այլոք:

‹‹Էյ Թի Փի›› ԲՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930