Լրահոս
Օրվա լրահոսը

«Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Գերմանիան ուրբաթ օրը կընդունի Հայոց ցեղասպանությունը». Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչ

Ապրիլ 22,2015 11:18

«Դժբախտաբար, շատ սպասելիքներ չունենք Ամերիկայից: Երբ մենք զրուցեցինք Ամերիկայի մեր գործընկերների հետ, նրանք պատճառաբանեցին, որ Թուրքիայի նման գործելաոճը հետևանք է նրա, որ Ամերիկան ունի Թուրքիայի կարիքը»,- այսօր՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումից առաջ, լրագրողների հետ զրույցում ասաց Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչ Սևան Արթինը՝ անդրադառնալով  ԱՄՆ-ի տարածած հաղորդագրությանը, որ Հայոց ցեղասպանության տարելիցին ԱՄՆ-ն կմասնակցի Ֆինանսների նախարարի մակարդակով:

Դառնալով անցկացվող ֆորումին և դրա արդյունքներին` նա կարևորեց այն հանգամանքը, որ նմանատիպ ֆորումներից հետո մարդիկ չմոռանան այս ամենը և հասկանան, որ միայն ֆորումով չի ավարտվում աշխատանքը. «100-ամյա տարելիցը Ցեղասպանության ճանաչման վերջակետը չէ,- ընդգծեց նա,- 100-րդ տարելիցը ցունամիի նման աղմուկ է բարձրացրել, և այս ֆորումը կօգնի, որ նոր մտքեր առաջ գան»:

Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչն ընդգծեց, որ այս օրերին մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ, քանի որ աշխարհի հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ անդրադառնում են Հայոց ցեղասպանության տարելիցին. «Նման բան երբեք չի եղել, և այս ամենը փաստում է, որ մեծ ճնշում կա Թուրքիայի նկատմամբ: Ճնշումներ կան ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ տարբեր երկրների կողմից»,- ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Ավստրիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը, Սևան Արթինի գնահատմամբ, դա ևս կարելի է որպես ճնշում դիտարկել Թուրքիայի նկատմամբ. «Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Գերմանիան ուրբաթ օրը կընդունի Հայոց ցեղասպանությունը: Գերմանիան հիմնական երկիր է, և եթե ընդունի, շատ բան կփոխվի»,- այսպիսի համոզվածություն հայտնեց Անգլիայի Հայ դատի ներկայացուցիչը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930