Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրէզնոյի մէջ Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր բացուած է. Եռագոյն

Ապրիլ 24,2015 19:44

Մօտ 4000 մարդ մասնակցած է Քալիֆորնիոյ Ֆրէզնօ քաղաքին մէջ Հայոց Ցեղասպանութեան զոհերուն նուիրուած յուշահամալիրի բացման հանդիսաւոր արարողութեան։ Այս մասին կը հաղորդէ Fresno Bee պարբերականը։

Յուշարձանը կառուցուած է պեթոնէ եւ տուֆէ, ունի 9 կորացած սիւներ, որոնք նման են Երեւանի Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի սիւներուն։ Սիւները կը խորհրդանշեն պատմական Հայաստանի վեց նահանգները, Կիլիկիան, հայկական Սփիւռքն ու Հայաստանը։

«Այս գեղեցիկ յուշարձանը կ’ ատացոլէ մեր պարտաւորութիւնը՝ յարգելու մարդու իրաւունքներն ու արդարութիւնը, այստեղ՝ Միացեալ Նահանգներու մէջ եւ ողջ աշխարհի»,- յայտարարած է Ֆրէզնոյի մէջ Քալիֆորնիոյ համալսարանի նախագահ Ժոզէֆ Գասդրօ։

Ձեռնարկին մասնակցած են Լոս Անճելըսի մէջ Հայաստանի հիւպատոս Սերգէյ Սարգիսովը, պաշտօնեաներ եւ կրօնական առաջնորդներ։

«Մենք բարձր կը գնահատենք հայ ժողովուրդի ներդրումը Ֆրէզնօ քաղաքի մէջ, միասնական ենք հայ ժողովուրդին համերաշխութեան եւ աջակցութեան գործին մէջ»,- ըսած է Ֆրէզնոյի քաղաքապետ Էշլի Սուերենգինը։

Տեսանյութը` այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930