Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Քվեարկում եմ երկրի ապագայի համար»

Մայիս 03,2015 14:15

Լեռնային Ղարաբաղում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները: 3/3 ընտրատեղամասում քվեարկեց վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Քվեարկությունից հետո նա լրագրողներին ասաց, որ քվեարկել է երկրի ապագայի համար: Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների հայտարարություններին, թե չեն ճանաչելու Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների արդյունքները. «Այս ընտրություններն ավելի շատ մեզ են պետք, մեր ժողովրդին՝ ձեւավորելու օրենսդիր մարմին, հերթական քայլը կատարելու: Սա է ինձ համար կարեւոր: Իհարկե՛, ցանկալի կլիներ, որ տարբեր երկրների միջազգային կառույցները  եւս ընդունեին եւ գնահատեին մեր այս ժողովրդավարական քայլը: Բայց ինձ համար ավելի կարեւոր է ժողովրդի գնահատականը»:скачанные файлы

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում իր գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցության հնարավորությունները, նա պատասխանեց, որ ժամեր հետո պարզ կլինի:

Հիշեցնենք, որ արդեն քվեարկել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը եւ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031