Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քվեարկություն կատարեց (Տեսանյութ)

Մայիս 03,2015 14:12

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը իր քվեարկությունը կատարեց թիվ 1 ընտրատարածքի 8-րդ ընտրատեղամասում:скачанные файлы (5)

Քվեարկությունից հետո ԱԺ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին: Նա ասաց, որ խորհրդարանական ընտրություններից ակնկալիքները շատ են. «Քվեարկել եմ Արցախի ժողովրդավարական ապագայի համար եւ կարծում եմ, որ սրանք միայն խոսքեր չեն, որովհետեւ  մեր նախընտրական քարոզարշավը ցույց է տվել, որ այսօր մեր ժողովրդի համար ամենացանկալի բանը երկրի ապագան է, առաջնահերթն, իհարկե՛, խաղաղությունն է, բայց կարծում եմ` շատ ու շատ հանգամանքներով անելիքներ կան, ընտրությունները դրա հնարավոր միջոցներից  մեկն է»:

Աշոտ Ղուլյանը կարծում է, որ ընտրություններից հետո ճիշտ է, փոփոխություններ կլինեն, բայց հիմնական դասավորվածությունը կպահպանվի. «Այս ընտրությունները նախորդների համեմատ ավելի մրցակցային են եւ զգացվում էր մեր քաղաքական դաշտի ակտիվությունը: Բնականաբար, նախընտրական  շրջանն ամբողջությամբ բացահայտել է բոլորի հնարավորությունները: Սահմանափակումներ չեն եղել, ինձ թվում էր, որ քաղաքական դաշտն ավելի լայն ներկայացված կլինի վեցերորդ գումարման խորհրդարանում:скачанные файлы (6)

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ ԱԺ նախագահն ասաց, որ համարում է, որ հաջողվել է պահպանել քաղաքակիրթ եւ կորեկտ մրցակցության կանոնները. «Բայց այնուամենայնիվ, կարծես թե ընտրությունից ընտրություն որոշակի նորություններ են մտնում  Ղարաբաղի քաղաքական դաշտ, այդ թվում եւ ոչ դրական: Պետք է ասել, որ հաջողվել է պահպանվել քաղաքակիրթ հարաբերությունների մշակույթը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031