Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. «Դեռ որեւէ ահազանգ չի ստացվել» (Տեսանյութ)

Մայիս 03,2015 14:31

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություններում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները: «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը լրագրողներին հայտնեց, որ դեռ որեւէ ահազանգ չի ստացվել: Հիմնականում փոքր թերություններ են տեղի ունեցել, որոնց վստահված անձինք եւ հանձնաժողովների անդամները փորձում են լուծում տալ:

Հարցին, թե որո՞նք են «Ազգային վերածնունդ» կուսակցության ակնկալիքները, նա պատասխանեց, որ իրենք մեծ ակնկալիքներ ունեն. «Մեր գլխավոր նպատակը քաղաքական համակարգի որակները բարձրացնելն է: Այն, որ այս անգամ, ի տարբերություն 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների, արդեն իսկ գոյություն ունի լուրջ մրցակցություն եւ բավականին մրցակցային ընտրություններ են, խոսում է քաղաքական որակների բարձրացման մասին: Սակայն, ինչ վերաբերվում է իշխանությունների նկատմամբ ակնկալիքներին, ապա մենք իշխանություններին չենք վստահում, որովհետեւ նախընտրական քարոզարշավը ցույց տվեց, որ իշխանությունները պատրաստ են ամեն ինչ անելու իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Խոսքը թե’ ոչ հավասար լուսաբանման մասին է, թե’ ԱԱԾ-ի կողմից ամենաայլանդակ միջամտությունների մասին է»:

Նա վստահություն հայտնեց, որ «Ազգային վերածնունդ»-ը շեմը հաղթահարելու է եւ սոլիդ ներկայացվածություն է ունենալու խորհրդարանում. «Մեծ ակնկալիքներ ունենք նաեւ մեծամասնական թեկնածուներից, որոնք հավանականությունները բավականին մեծ են: Մենք առաջադրել ենք 5 թեկնածու, կարծում եմ` 3-ի հավանականությունները բավականին մեծ են հաջողության հասնելու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031