Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ Արցախի ԿԿ. Դաշնակցությունը խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժն է

Մայիս 05,2015 10:11

Ս.թ. մայիսի 4-ին տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցության Արցախի ԿԿ-ի նիստը, որի ընթացքում քննարկվեց 2015 թվականի մայիսի 3-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքները: ՀՅԴ Արցախի ԿԿ-ն հաստատեց.

1. ԼՂՀ 6-րդ գումարման  ԱԺ  ընտրությունները պետք է համարել առաջխաղացում մեր երկրում ժողովրդավարության սկզբունքների արմատավորման եւ պետականության կայացման գործում : Դրա վառ ապացույցը ընտրություններին մասնակցած 7  կուսակցություններից 5-ի նվազագույն շեմի հաղթահարումն է:

2. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն իր երախտիքն է հայտնում շուրջ 13.000 այն քաղաքացիներին, ովքեր վստահելով ՀՅ Դաշնակցությանը՝ քվեարկեցին <<Խաղաղություն, արդարություն, աշխատանք>> կարգախոսի օգտին:

3. ՀՅԴ Արցախի ԿԿ-ն համոզված է, որ երկրի կառավարման քաղաքական պատասխանատվությունն իր վրա կվերցնի  մեծամասնության քվեն ստացած քաղաքական ուժը:

4. Ընտրությունների արդյունքներից ելնելով՝ ԿԿ-ն փաստում է, որ  ՀՅԴ-ն ԼՂՀ բնակչության կողմից  համամասնական ընտրակարգով շուրջ 20 տոկոսի քվեն ստանալով  եւ  ունենալով  3 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներ՝ ավելի մեծ կազմով է ներկայանալու ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ում ՝  դառնալով խորհրդարանում գործող 2-րդ քաղաքական ուժը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031