Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցությունները խախտել են օրենքը

Հոկտեմբեր 25,2026 15:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին կայալանիք Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված Շնորհապետական կուսակցության ընտրացուցակը գլխավորող Վլադիկ Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում քարոզչական գրառում էր արել։ Սա «Ընտրական օրենսգրքի» խախտում է, ու ահազանգից, N 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի զգուշացումից հետո Վլադ Գեւորգյանը հեռացրել է գրառումը։

«Ընտրական օրենսգիրքը» խախտել է նաեւ Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Ֆեյսբուքի իր օգտահաշվում նա հորդորել է ընտրողներին ճիշտ ընտրություն կատարել՝ տեղադրելով Մեղրիում իրենց  ընտրացուցակը գլխավորող Արշավիր Հովհաննիսյանի լուսանկարը՝ կոչով։

N 35 ԸԸՀ-ից Aravot.am-ին տեղեկացրին, որ այս պահին միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի այդ նյութն էլ հեռացվի համացանցից։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031