Լրահոս
Օրվա լրահոսը

«Բնակիչների զանգերին պատասխանել առավելագույնս բարեհամբույր և պատշաճ կերպով, անգամ եթե ձեզ հետ կոպիտ են խոսում, – ասաց նախարարը

Մայիս 05,2015 16:27

Նոր ՃԿԿ Գեղարքունիքի մարզում

ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում ներկա է գտնվել մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի հանդիսավոր բացմանը: Արարողությանը ներկա էին նաև Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանը և ուրիշներ:

Մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է նորաբաց ՃԿԿ-ում, ծանոթացել խորհրդակցությունների սենյակի ու դահլիճի հնարավորություններին, աշխատակիցների հանգստյան սենյակի պայմաններին, ինչպես նաև հաշմանդամների համար նախատեսված հատուկ հարմարություններին:

Իր խոսքում Ա. Երիցյանը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետին, ԱԺ պատգամավոր Կարեն Բոթոյանին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ներդրում են ունեցել մարզային ՃԿԿ-ի հիմնադրման գործում:

Շուտով «911» ծառայությունը կգործի մարզի բնակիչների համար, և Գեղարքունիքի մարզի բնակիչների ահազանգերը կընդունվեն մարզային ՃԿԿ-ի կողմից: Բոլորին խստագույնս հանձնարարում եմ՝: Ա. Երիցյանը նաև նշեց, որ սա մեծ նվաճում է մարզի համար և մեծ աշխատանքի սկիզբը:

Գեղարքունիքի մարզպետ Ռ. Գրիգորյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին և ՏԿԱԻՆ անձնակազմին` բարձր գնահատելով արված աշխատանքը և կարևորելով այն հանգամանքը, որ դեռևս շատ անելիքներ կան մարզում «911» ծառայության հասանելիության և տեղայնացման ուղղությամբ:

ՃԿԿ-ի բացումից հետո ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանը ծանոթացավ նաև մարզային փրկարարական վարչության հարակից կառույցին, որտեղ ապագայում նախատեսվում է կառուցել մանկական ճամբար:

ՏԿԱԻՆ մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031