Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե խորհրդարանը բալանսավորված լիներ, մեր պետությունն ավելի ուժեղ դիրքերից հանդես կգար». «Հրապարակ»

Մայիս 16,2015 12:19

– Պարոն Մարուքյան, վերջին ամիսներին պարբերաբար բարձրաձայնում եք նոր մշակույթի, ինստիտուցիոնալ ընդդիմության պահանջի մասին: Կարծես քայլեր եք անում այդ ուղղությամբ ու չեք հերքում, որ կարող է կուսակցություն հիմնեք: Ի՞նչ է ենթադրում այդ նոր մշակույթի ընդդիմությունը, ինչո՞վ է տարբերվելու դաշտում առկա բազում կուսակցություններից, եւ, առհասարակ, կա՞ դրա հասարակական պահանջը:

– Նախ ասեմ, որ նման գաղափար ինձ մոտ ծնվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հետ կապված հայտարարությունից հետո: Բայց այն պետք է միս ու արյուն ստանար, ավելի խորանար, որ գոնե ես՝ ինձ, ու գործընկերներս՝ իրենց համար որոշում կայացնեին: Իսկ նոր քաղաքական ուժ ստեղծելու վերջնական որոշումը կայացվեց անցած տարվա դեկտեմբերի չորսին, երբ խորհրդարանը քվեարկեց ԵՏՄ-ի պայմանագիրը: Դրանից հետո իմ հայտնի ելույթն էր կառավարման ճգնաժամի նախագծի առիթով, որն ուղղված էր նաեւ ընդդիմությանը: ԵՏՄ-ի քվեարկության ժամանակ ես մի բան հասկացա, որ Հայաստանի քաղաքական համակարգը, իր բոլոր հիվանդություններից բացի, նաեւ մեկ այլ շատ կարեւոր հիվանդություն ունի, որ այն ծայրահեղ չբալանսավորված է, որի արդյունքում նաեւ մեր գործող պետական քաղաքականությունն իրականացվում է, փորձ է արվում բալանսավորել, բայց այն չի ստացվում, ինչո՞ւ, որովհետեւ քաղաքական համակարգում դու ունես այդ դիսբալանսը, դու չես կարող պետական քաղաքականություն վարես բալանսավորված: Այն, որ քաղաքական մեծամասնությունը կարող էր վավերացնել պայմանագիրը եւ կարող է վավերացնել կամ բլոկ անել ցանկացած պայմանագիր, ընդունել կամ թույլ չտալ ցանկացած օրենքի ընդունում, դա պարզ է եւ ակնհայտ: Իմ հիասթափությունն այնտեղ էր, որ մյուս քաղաքական ուժերը չունեին այլ տեսլական՝ նշված զարգացումների հետ կապված, այսինքն, չունեին այլ առաջարկություն իրենց ընտրողներին, չունեն այլ առաջարկություն մեր քաղաքացիներին, եւ դուրս եկավ, որ խորհրդարանում յոթ մարդ գտնվեց, որոնք այլ ճանապարհով էին տեսնում Հայաստանի զարգացումը, ինչը բերում է դիսբալանսի, այն էլ՝ ծայրահեղ: Մինչդեռ, եթե խորհրդարանում 40-50 մարդ այդ օրը դեմ քվեարկեր, բայց ամեն դեպքում պայմանագիրը վավերացվեր, մենք երկրում կունենայինք տոտալ այլ իրավիճակ, եւ իրականացվող պետական քաղաքականությունն այլ կլիներ, թեկուզ իրականացվող քաղաքականությունը, որն ուղղված էր ԵՏՄ-ից ինչ-որ բաներ պոկելու-բերելու առումով, ասենք՝ էժան գազ, ատոմակայանի հետ կապված վարկ կամ այլ ուրիշ բաներ ավելի հեշտ կարվեին: Պարզ ասած՝ եթե խորհրդարանը բալանսավորված լիներ, մեր պետությունն ավելի ուժեղ դիրքերից հանդես կգար: Մենք դրանով ցույց տվեցինք, որ Արեւմուտքի չորս-հինգ տարվա ջանքերն իզուր են անցել:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031