Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂՀ հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը». ԼՂՀ ՊԲ հրամանատար

Մայիս 28,2015 13:23

ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը վստահ է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու է Ղարաբաղի ժողովուրդը, որը մեկ անգամ արդեն ապացուցել է որևէ մեկը չի կարող լուծել այն:

«Ղարաբաղի ժողովրդին ամեն ինչ հետաքրքրում է և համապատասխան հետևություններ կատարում է, և պետք է հասկանալ, որ Ղարաբաղի ժողովրդին պետք չէ որևէ բան պարտադրել»,- այսօր Սարդարապատի հուշահամալիրում ասաց պարոն Հակոբյանը՝ վստահեցնելով, որ հիմա սահմանի վիճակը հանգիստ է:

sardarapatԱնդրադառնալով Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման օրվան՝ ասաց, թե հպարտ է, որ Սարդարապատի ճակատամարտը եղել է, որը նաև հետագա մեր հաղթանակների նախադրյալն է դարձել.

«Կարծում եմ, որ Սարդարապատով մեր ժողովուրդն ապացուցել է, որ եթե պայքարում ես, ապա կարող ես հաղթել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031