«Սարդարապատը մեր պատմության պարզապես հերոսական էջը չէ, Սարդարապատը հիշեցնում է՝ ինչ կարող է անել հայ ժողովուրդը, երբ վտանգված է պետականությունը և երբ միասնական են։ 108 տարի առաջ մեր ժողովուրդը կանգնեց ընտրության առաջ և ընտրեց պետությունն ու պայքարը։ Այսօր իրավիճակն այլ է, բայց վտանգը նույնքան իրական»,- այսօր Սարդարապատում Առաջին Հանրապետության օրվա առիթով ասաց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ այս տարիներին Հայաստանը թուլացրել են ներսից, պառակտել են․ «Մարդիկ հոգնել են ստից, ատելությունից, անպատասխանատվությունից, հավերժ խոստումներից, քաոսից, հոգնել են պարտություններից, բոլորս ենք հոգնել։ Պետությունը չի պահպանվում ինքն իրենով, պետությունը պահում են մարդիկ՝ իրենց կամքով ու պատասխանատվությամբ և որոշմամբ։ Հունիսի 7-ին սովորական ու հերթական ընտրություն չէ, սա ընտրություն է՝ կկարողանա՞նք նույն պատասխանատվությամբ պահպանել մեր պետականությունը, թե՞ թույլ կտանք վերջնականապես քայքայել այն»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































