Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 57 մլրդ. 314 մլն. 600 հազար դրամ

Հունիս 04,2015 18:05

Հունիսի 3-ին տեղի է ունեցել ԼՂՀ  Ազգային ժողովի արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի եւ ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարում էին համապատասխան հանձնաժողովների նախագահներ Արպատ Ավանեսյանը եւ Ռուսլան Իսրայելյանը:

Նիստի օրակարգում ԼՂՀ գյուղատնտեսության, քաղաքաշինության, արտադրական ենթակառուցվածքների նախարարությունների, ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, ԿԱ շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության, ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության, հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Արցախի ներդրումային հիմնադրամի, գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկումներն էին։

Գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանի հաղորդմամբ գյուղնախարարության համախառն արտադրանքը կազմել է 57 մլրդ. 314 մլն. 600 հազար դրամ, որը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 4,3%-ով: Գյուղատնտեսության ոլորտին պետական բյուջեից հատկացված միջոցները (առանց պետական կառավարչական հիմնարկների պահպանման ծախսերի)  կազմել են 2 մլրդ. 973 մլն 942 հազար 500 դրամ, կատարողականը կազմել է 2 մլրդ 859 մլն 529 հազար դրամ:

Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի տեղեկացմամբ 2014 թվականին կապիտալ ներդրումների պետական պատվերի ծավալը նախատեսված 11 մլրդ 200 մլն դրամի փոխարեն կազմել է 14 մլրդ 341 մլն դրամ` պետբյուջեից ստանալով լրացուցիչ ֆինանսավորում:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Հակոբ Ղահրամանյանի հաղորդմամբ ՀՆԱ-ում ենթակառուցվածքների նախարարության մասը կազմում է 16-17%: Պետբյուջեից նախատեսվել է 240 մլն դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է:

ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատար Մաքսիմ Ալեքսանյանի հաղորդմամբ պետբյուջեով նախատեսվել է 308 մլն 293 հազար դրամի հատկացում: Այդ միջոցներից իրականացվել է 11 ծրագիր` 279 մլն 581 հազար դրամի չափով:

Շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների վարչության պետի տեղակալ Արմեն Ավագյանի տեղեկացմամբ ոլորտի բյուջետային ծախսերին ուղղված ընդհանուր պլանավորված գումարը կազմել է 550 մլն դրամ, փաստացի կատարողականը`  515 մլն 917 հազ. դրամ:

Հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Վիրաբյանի հաղորդմամբ հանձնաժողովի տարեկան հաստատված պլանը կազմել է շուրջ 106 մլն դրամ, իսկ տարեկան ճշտված պլանով՝ 125.5 մլն դրամ:

ԿԱ  քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանի ներկայացրած տվյալներով՝ 2014 թվականի նախատեսված ծախսերը կազմել են 303 մլն դրամ, որի փաստացի կատարողականը կազմել է 83 %-ը:

Ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանի ներկայացմամբ պետական բյուջեից հատկացվել է 2 մլրդ 500 հազար ՀՀ դրամ:

Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի նախագահ Աշոտ Բախշիյանի հաղորդմամբ ֆինանսավորումն իրականացվել է երեք ուղղություններով. «Աջակցություն գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամին» ծրագրի գումարը կազմել է 820.0 մլն դրամ, «Սերմերի, պարարտանյութերի,  դիզվառելիքի սուբսիդավորում» ծրագրին հատկացվել է 350 մլն դրամ, «Ենթաշրջանային ծրագրերի իրականացում» ծրագիրը նախատեսված 85.9 մլն դրամի փոխարեն ֆինանսավորվել է 72. 4%-ով: Կատարողականը կազմել է 100%:

Այնուհետեւ զեկուցողները լրացուցիչ պարզաբանումներ են տվել առանձին ոլորտների հետ կապված պատգամավորների բարձրացրած հարցերին:

ԼՂՀ Ազգային ժողովի մամլո ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930