Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԳԼՃԿ-ների ուսումնասիրությունը շարունակվում է

Հունիս 05,2015 16:50

Վերջին օրերին մեր հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (այսուհետ՝ ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը: Արձանագրվել է 4 դեպք, զոհվել է 3 մարդ, ևս 3-ը ստացել են տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ:

Կարևորելով բնակչության անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրը, հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, դրանց ծանր հետևանքներից խուսափելու նպատակով, ինչպես նաև դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար` ՀՀ ՏԿԱԻ նախարարի 01.06.2015թ. թիվ 509-Ա հրամանով ստեղծվել են աշխատանքային խմբեր՝ ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրություններ կատարելու համար:

Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում (հունիսի 4-ի դրությամբ) 2 ԱԳԼՃԿ-ների նկատմամբ («Էլսի սթիլ» ՍՊԸ և «ԳԱՕՄ գրուպ» ՓԲԸ), հրդեհային անվտանգության պահանջների խախտման համար կայացվել են որոշումներ՝ դրանց հետագա շահագործումը դադարեցնելու վերաբերյալ:

Տասնյոթ ԱԳԼՃԿ-ների համար կազմվել են արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, իսկ դրանցից 6-ն արդեն իսկ ենթարկվել են վարչական տուգանքի:

Երկու ԱԳԼՃԿ-ներում կազմվել են արձանագրություններ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ:

Ուսումնասիրված բոլոր օբյեկտների ղեկավարներին տրվել են կարգադրագրեր՝ հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու համար: Նրանց իրազեկել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների, դրանց կատարման համար պարտականությունների, ինչպես նաև չկատարման դեպքում՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցների մասին:

ԱԳԼՃԿ-ներում ուսումնասիրությունները շարունակվում են։

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930