Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ հերթը կհասնի առաջին միջպետական ճանապարհին

Հունիս 06,2015 17:30

Լուսանկարում մեր երկիրն արտաքին աշխարհի հետ կապող ամենակարեւոր ճանապարհներից մեկն է, այն քարտեզներում նշված է որպես Մ1, որը նշանակում է առաջին միջպետական ճանապարհ: Սակայն տրանսպորտի ու կապի նախարարության ենթակայության տակ գտնվող Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման տանող ճանապարհի՝ Աշոցքի տարածաշրջանի հատվածը (այն ներառում է Թորոս գյուղից մինչեւ Բավրայի անցակետ, կազմում է 30,2 կիլոմետր) աննկարագրելի վիճակում է՝ ավերակ ու քարուքանդ: Այս ճանապարհի վատ լինելն ավելի ակնառու է դառնում հարակից Վրաստանի դրախտային ճանապարհների ֆոնին:

IMG_7874

Իսկ բեռնափոխադրումների 30 տոկոսը իրականացվում է հենց այս ճանապարհով: Չնայած այս կարեւորությանը՝ ճանապարհը տարիներ շարունակ համառորեն կապիտալ վերանորոգման չի ենթարկվում: Թեեւ տրանսպորտի ու կապի նախարար Գագիկ Բեգլարյանին, այս ճանապարհով «պտույտ մը» կազմակերպելուց հետո, հաջողվել է 2015թ.-ի պետական բյուջեից 13,5 կիլոմետրի անցանելիությունն ապահովելու համար 200 միլիոն դրամ գումար հատկացնել տալ, սակայն՝ ընդամենը փոսալցման նպատակով: Բանն այն է, որ սպասում են Հյուսիս-Հարավ ճանապարհի վերջնական կառուցմանը, որի դեպքում կվերանորոգվի մինչեւ Բավրայի մաքսակետ ընկած հատվածը: Իսկ թե երբ հերթը կհասնի Աշոցքին՝ Աստված գիտի:

Լուսանկարը՝ ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930