Լրահոս
Օրվա լրահոսը

Ժպտալ եւ մոռանալ

Հունիս 06,2015 10:00

«Իսկ հիմա, սիրելի երեխաներ, եկեք կրկնենք այն բառերը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արտասանել»: Հայտնի անեկդոտը PR-ի մասին է. ցանկացած բառ, արտահայտություն, որը ձեզ համար տհաճ է, եւ որի դեմ դուք փորձում եք պայքարել, բազմանում, տարածվում է հենց այդ պայքարից, եւ մարդիկ սկսում են հետաքրքրվել, թե ով է ձեզ վիրավորողը եւ ինչ է նա ասել: Ես, օրինակ, որեւէ տեղեկություն չունեի համացանցային «SOS Գ/7» հաղորդման եւ նրա հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի մասին: Առաջին անգամ լսեցի նրա մասին, երբ կարդացի, որ ոստիկանների պահանջով youtube-ից հանվել է իրենց վիրավորած տեսագրությունը: Այդ պահին, հավանաբար, շատերի մոտ ցանկություն առաջացավ այդ տեսագրությունը դիտել, ինչը, ի հեճուկս youtube-ից հանելուն, շատ հեշտ է: Հիմա, երբ երեք ոստիկան որոշել է դատի տալ այդ երիտասարդին, ես «ստիպված եղա» այդ տեսագրությունը դիտել: Եվ ինձ նման, կարծում եմ, հազարավոր մարդիկ կան: Պատճառը ոստիկանների ոչ խելամիտ արձագանքն է:

Չեմ կարող ասել, որ այդ տեսագրությունից տպավորությունս շատ պայծառ է` երիտասարդական հայհոյախառն «ենթամշակույթից» ես բավականին հեռու եմ: Բովանդակային առումով համաձայն եմ` լինում են ոստիկաններ, որոնք խոսում եւ գործում են «քուչի» մակարդակով, լինում են նաեւ պատրաստված, պրոֆեսիոնալ ոստիկաններ: Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է. եթե վիրավորված ոստիկանները չէին ցանկանում, որ տեսագրությունը տարածվեր, նրանք պետք է դրա վրա որեւէ ուշադրություն չդարձնեին՝ մանավանդ հաշվի առնելով հասարակության, մեղմ ասած, ոչ միանշանակ վերաբերմունքը ոստիկանության նկատմամբ:
Տարիներ առաջ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը Անատոլի Չուբայսի մասին տեղեկատվություն էր տարածել, որն այդ պաշտոնյայի կարծիքով՝ չէր համապատասխանում իրականությանը: Երբ Չուբայսին հարցրին՝ ինչո՞ւ նա դատի չի տալիս, վերջինս պատասխանեց. «Ես, իհարկե, լավ եմ վերաբերվում այդ թերթին, բայց ոչ այնքան լավ, որ նպաստեմ դրա PR-ին»:

Առաջ տեղեկատվական դաշտում եւ, մասնավորապես, համացանցում առանձնապես փորձ չունենալով՝ ես փորձում էի արձագանքել իմ մասին ագրեսիվ տոնայնությամբ գրողներին` չնայած, բնականաբար, երբեւէ մտքովս չի անցել որեւէ մեկին դատի տալ:

Հիմա ես գրեթե ամեն օր հանդիպում եմ հետեւյալ մեկնաբանությունների. «Դու դրանից ոչինչ չես հասկանում», «որտեղի՞ց ես վերցրել», «սկզբից մտածի, հետո գրի» (ոչ թե՝ «ես այս հարցի մասին այսպես եմ մտածում», ինչպես որ պետք է լինի): Արձագանքել այդ մակարդակի «փաստարկներին» նշանակում է դրանց կարեւորություն տալ: Ճիշտը՝ մեկ կամ ավելի լավ է՝ կես տող կարդալուց հետո ժպտալ եւ մոռանալն է: Նույնը լրատվամիջոցի կամ համացանցային «կրիչի» անձնական հարձակման դեպքում խորհուրդ կտամ անել ոստիկաններին եւ մնացած բոլոր քաղաքացիներին՝ լեզվակռիվ կամ դատական քաշքշուկ սարքելու փոխարեն:

…Դե, իսկ եթե դատարանը որոշում ընդունի Վիլեն Գայֆեջյանի դեմ, ապա մենք կունենանք քաղաքական հետապնդման եւս մի զոհ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Եթե փորձ չունեք (կամ ոչ բավարար փորձ ունեք) համացանցային շփումների համար՝՝ տվեք թեմային վերաբերվող ՀԱՐՑԵՐ, կփորձեմ պատասխանել… (ունեմ մեծ փորձ ՝ տարբեր երկրների ֆորումների, առանց մոդերատոր հարթակներում՝ ամենատարբեր քննարկումների…)։
    Կոնկրետ ձեր դեպքում, ձեր համարյա յուրաքանչյուր հոդվածը՝ վիրավորում է հասարակության որոշակի խմբի…
    Հայհոյանքները և ագրեսիվ քննադատությունը, որ ստանում եք՝ ի պատասխան ձեր գրածի է, և եթե դուք «քաղաքավարության սահմաններում» հայհոյեցիք ինչ որ խմբի և պատասխանը ստացաք ուղղակի հայհոյանքի տեսքով՝ մեղադրեք միայն ինքներդ ձեզ…
    (որպես մոտակա օրինակը՝ «Ինչպես իմ տեղը կվարվեր…» խմբագրականի …Աղանդներն իրենց կեղծ ու երբեմն վտանգավոր գաղափարները տարածում են «ոչ պաշտոնական», առավել կրեատիվ մեթոդներով՝ հաճախ ավելի հմտորեն, քան մեր քահանաները, մտնելով մարդկանց հոգեբանության թաքնված ծալքերի մեջ: Իհարկե, այստեղ դեր ունի նաեւ զուտ սոցիալական կաշառքը… «միտքը»..))).. Ձեր կողմից «հայհոյանքը» տեսաք թե չէ?
    Եվս մեկ հարց… «Նորամուծությունը», որ մտցրել եք՝ (Մեկնաբանությունները բացվում են հոդվածի ներքևում՝ առանձին պատուհանով… ձեզ և ձեր ընթերցողներին դնում են տարբեր հարթություններում։ Ընթերցողներին ստորադասում են (Դրա մասին ես ձեզ զգուշացրել եմ «նորամուծության» հայտնվելու առաջին օրը), դա բերում է՝ մեկնաբանությունների համարյա անհետացմանը, (մնում են միայն հեղինակի «բարեկամները») և որ ինձ համար ամենակարևորն է՝ բացառում են մեկնաբանողների միջև ուղղակի շփումները և քննարկումները… (ինչը դուք տեսնում եք, և ինչի մասին ես զգուշացրել էի՝ փորձ ունեմ…))).. առաջին անգամը չի, որ նման բանի եմ հանդիպել…)։
    Արդյոք դա էր ձեր նպատակը?

    • Մարդ says:

      Համաձայն եմ Արսենի հետ «Մեկնաբանություններ» բաժնի թաքնված վիճակում ներկայացնելու հետ.
      – Քանի որ , «պատուհանը բաց վիճակում» ներկայացնելը տեխնիկական ոչ մի արգելք չի ներկայացնում « ընդամենը մեկ պարամետր պետք է փոխվի» .
      – Իսկ սմարտֆոնով դժվարություն է ներկայացնում «Մեկնաբանություններ» կոճակը սխմելը , նամանավանդ ավտոբուսի կամ գնացքի մեջ , երբ ինտենետ կապը տատանվում է..
      Հետեվաբար , ըստ ինձ , այս վիճակը , դժվարացում է «Մեկնաբանություններ» բաժնի մուտքը եվ նրան 2րդ պլան է քցում.
      Ասեմ որ հետեվանքը շատ պարզ է , ավելի քիչ մուտք այդ բաժին , թե գրելու եվ թե կարդալու համար.
      Արսենի նկատածը ձեր շահերից է բխում , լրագրողական մարկետինգը լավ չի աշխատում.

  2. Հ.Շ. says:

    Ֆրանսերէնով, մանկական – կամ երեխաների ուղղուած – խօսակցութեան մէջ, «վիլեն» (vilain) նշանակում է «չարաճճի»…

    Առաջին անգամն եմ այստեղ լսում այս տեսագրութեան մասին, եւ հաստատ՝ զայն չեմ դիտելու: (Ժամանակի մսխում շատ է, Համացանցում: )

  3. Ruben says:

    «Իսկ հիմա, սիրելի երեխաներ, եկեք կրկնենք այն բառերը, որոնք ոչ մի դեպքում չի կարելի արտասանել»՝

    Լենին պապին մեռել է,
    Մեզի ավանդ թողել է՝
    Փոքրիկ բալեք մեծացեք,
    Իրար կերեք չաղացեք:

    Զարմանալի է, բայց փաստ՝ Էրեւանում դեռ գոյություն ունեն Էրեւանցիներ, SOS-ը վկա: Գրանցեք կարմիր գրքում:

  4. Տիգրան says:

    Pr շատ անդուր, շատ տհաճ ու հայի համար անհասկանալի թե՛ գրավոր, եւ թե՛ բանավոր ձեւը, ինչպե՞ս անենք, որ վերանա մեր լեզվից: Ի՞նչ է դա նշանակում, ոչ մի կերպ չեմ հասկանում: Կարո՞ղ եք սրա մասին մի բան ասել, պարոն Աբրահամյան: Կարծում եմ, վիրավորական ոչինչ չկա ասածիս մեջ: Ու մի արտահայտություն էլ, որ հայերը տեղի-անտեղի անում են. խորհուրդ տալ: Դա, իմ կարծիքով վիրավորական է: Խորհուրդ տալ կարելի է նրան, ով դա հայցում է, իսկ չհայցողին խորհուրդ տալը՝ վիրավորական է: Կարելի է առաջարկել, բայց ոչ խորհուրդ տալ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930