Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ինչպիսին լինելը Հայաստանի համար անվտանգության կարևոր հարց է. «Ժամանակ»

Հունիս 06,2015 11:32

Վաղը Թուրքիայում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնք այս երկրի և ընդհանրապես տարածաշրջանի ու աշխարհի համար կարող են ունենալ պատմական նշանակություն: Բանն այն է, որ եթե գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը կարողանա ամրապնդել իր իշխանական դիրքերը և հաղթել ընտրություններում, ապա Էրդողանն իրականություն կդարձնի սահմանադրական փոփոխությունների իր մտադրությունը և Թուրքիայի իշխանությունը կկենտրոնացնի նախագահական ինստիտուտի ձեռքում: Համենայնդեպս, Էրդողանն էական քայլ կատարած կլինի այդ ուղղությամբ: Իսկ սա, ըստ էության, նշանակում է արդեն բոլորովին այլ Թուրքիա, նոր Թուրքիա: Սա էլ իր հերթին նշանակում է, որ այդ Թուրքիան կարող է հանդես գալ նոր միջազգային և տարածաշրջանային վարքով, նոր հարաբերություններ հաստատել հարևանների և միջազգային կարևոր դերակատարների հետ:

Այս իրողությունը էական նշանակություն ունի Հայաստանի համար, և այսօր, իհարկե, շատ կարևոր հարց է, թե ինչպիսի Թուրքիայի հետ է գործ ունենալու Հայաստանը հունիսի 7-ից հետո: Անկախ այն բանից, որ երկու երկրների միջև այսօր չկան դիվանագիտական հարաբերություններ, այնուհանդերձ հայ-թուրքական հարաբերությունները միջազգային օրակարգի կարևոր հարց են և մնալու են այդպիսին: Հայաստանն ու Թուրքիան էլ մնալու են հարևաններ, իսկ սա նշանակում է, որ Թուրքիայի ինչպիսին լինելը Հայաստանի համար անվտանգության կարևոր հարց է, քաղաքականության կարևոր հարց է:

Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ժամանակ»  թերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930