Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյան. «Ես լավատես չեմ».  «168 ժամ»

Հունիս 06,2015 11:46

«Նախընտրական ամբողջ քարոզարշավի ժամանակ նույն Էրդողանը, իր կուսակիցները չեն խուսափել բացահայտ հակահայկական հայտարարություններից: Դա նշանակում է, որ թուրք հասարակությունում կա հատված, որ հակահայկական է տրամադրված, կա և հակառակը: Բայց երևի իրենք իրենց հաշվարկներն ունեն: Համենայն դեպս, ըստ թուրքական պաշտոնական տեղեկատվության՝ բնակչության 9%-ը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը: Իրենք շեշտը դրել են այն հատվածի վրա, որը հակահայկական է: Այնպես որ, տեսնենք»,- 168.am-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ խոսելով կիրակի օրը Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հայ-թուրքական հարաբերությունների զարգացումների մասին ակնկալիքներից:

Ըստ նրա՝ դրական սպասումները շատ քիչ են. «Ես լավատես չեմ, որովհետև, համենայն դեպս, Էրդողանի կուսակցությունն իր այն մոտեցումներով, որոնցով առաջնորդվում է՝ Թուրքիային տանում է ոչ` թե դեպի ավելի քաղաքակիրթ Թուրքիա (ինչը ենթադրում էր այն ուղին, որը տանում էր դեպի Եվրամիություն), այլ ավելի շատ մենք պետք է արձանագրենք, որ կատարվում են հետքայլեր հենց Թուրքիայի ներքին բարեփոխումների ճանապարհին»:

Հրապարակումն ամբողջությամբ` «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930