Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհերի, օկուպացիայի, մշակութային վանդալիզմի, գերիների պարագայում խաղաղությո՞ւն. Գրիգորի Այվազյան. «168 ժամ»

Հոկտեմբեր 01,2026 11:19 Share

Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գրիգորի Այվազյանի խոսքով, եթե Հայաստանը ձգտում է խաղաղության, չպետք է մոռանա մեկ ճշմարտություն՝ պատրաստ լինի ցանկացած պարագայում, ցանկացած իրադարձության զարգացման, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից հրահրվող ցանկացած ագրեսիայի։

Ինչ վերաբերում է 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված պայմանագրին և հարցին, արդյո՞ք սա չի երաշխավորում, որ Ադրբեջանն ագրեսիայի չի դիմի, Գրիգորի Այվազյանը պատասխանեց՝ որևէ ԹՐԻՓՓ ու նախաստորագրված պայմանագիր չի կարող Հայաստանին զերծ պահել ադրբեջանական ագրեսիայից, հատկապես այն դեպքում, որ այդ ԹՐԻՓՓ-ը Թուրքիան համարում է «Թուրանի» ծրագրի իրականացնում։

«Միացյալ Նահանգները մատը մատին չի տալիս՝ տեր կանգնելու այդ խաղաղությանը, այդ գնով խաղաղությո՞ւն, զոհերի, օկուպացիայի, մշակութային վանդալիզմի, գերիների պարագայում խաղաղությո՞ւն։ Ես մեկ բան գիտեմ՝ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կապիտուլյացիայի պայմանագիրը ստորագրվի Բաքվում։ Միացյալ Նահանգներն իր շահերից բխող խաղաղություն է վարում, Թրամփը խաղաղության երաշխավոր չէ, նա միայն այս թղթի ստորագրմանն էր ներկա։ Եվրոպան ու ԱՄՆ-ը Հայաստանին ոչինչ չեն խոստացել, նրանք իրենց լավ հարաբերությունները պահում են՝ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Թուրքիայի հետ։ Այնպես որ, հույսը պետք է դնենք մեր ազգային միասնականության վրա»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031