«Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորումը հունիսի 6-ին գումարեց իր առաջին ժողովը: Ժողովի ընթացքում հասարակական-քաղաքական միավորման անդամ կազմակերպությունների, կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ղեկավարները ստորագրեցին նախաձեռնության ձեւավորման մասին համաձայնագիրը:
Ժողովից հետո Օրինաց երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Հարցին, թե հնարավո՞ր չէ համախմբվել այլ ուժերի հետ, նա պատասխանեց. «Մենք համախմբման կողմնակից ենք, մենք բոլորին դիմում ենք համախմբման կոչով, մենք առաջարկում ենք ձերբազատվել ամեն մեկս մեր ամբիցիաներից, համախմբվել, ազգի խնդիրները լուծել: Մենք ոչ ոքի դրական նախագծերը չենք փնովում»:
Հարցին, թե կարող է համախմբվե՞լ Նիկոլ Փաշինյանի հետ, որը նրան շատ է քննադատում, ՕԵԿ առաջնորդը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հետ պատգամավորները շատ լավ էլ համագործակցում են: Եվ ընդհանրապես տաբուներ չկան, պետք է համագործակցել բոլորի հետ: Այո՛, իմ հասցեին քննադատություններ եղել են, մի մասը եղել է հիմնավոր, մի մասը եղել է անհիմն, բոլորս էլ ունեցել ենք մեր թերությունները, սխալները, հիմա մենք եկել ենք եզրահանգման, որ ազգին անհրաժեշտ է համախմբում՝ կիրթ, գրագետ, բանիմաց մարդկանցով մենք պետք է կարողանանք համախմբվել եւ մեր հայրենիքն այս ծանր վիճակից դուրս բերել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև
Քսանհինգ տարի ,,ազգի հարցերն է լուծում,, և օրեցօր ապականում երկիրն ու քաղաքական դաշտը` կատարելով իշխանական պատվեր…
Բոլոր ընտրություններից առաջ փորձում է իրեն ,,վաճառել,, առավելագույն թանկ գնով, որը ժողովրդի վրա է թանկ նստում…
2008 թ.-ին էլ նույն ոճով ստեղծեց ,,Քաղաքացիական շարժում հանուն նոր Հայաստանի,, միավորումը և իրեն ընդդիմադիր հռչակելով միացավ մարտիմեկյան կազմակերպիչներին….
…և ահա նրա կառուցած նոր Հայաստանը…
Այժմ էլ` ,,Հայկական վերածնունդ,, աճպարարությունը, թող պատասխան տա նախորդ շարժմանը միացած և աշխատանքից զրկված մարդկանց ճակատագրի համար…
Խնդրանքների դեպքում նույնիսկ ուշադրության չի արժանացնում, ազգի հարց լուծողին նայեք…
Մեծագույն ա ճ պ ա ր ա ր ….!!!