Լրահոս
Օրվա լրահոսը

Կրեմլի ներկայացուցիչ. «ԵՏՄ-ում միասնական արժույթի ներդրումը շուտ չի լինի». Tass

Հունիս 10,2015 14:52 Share

Եվրասիական տնտեսական միությունում (ԵՏՄ) միասնական արժույթի ներդրումը կարևոր հիմնաքար է, բայց շուտ չի լինի: Ըստ «Tass»-ի՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը եւ հավելել, որ թեեւ ԵՏՄ-ն այժմ պատրաստ չէ գնալ այդ քայլին, բայց մի օր միասնական արժույթը կկիրառվի:

Իվանովը ԵՏՄ-ի կառուցումը երկար գործընթաց է անվանել եւ հիշեցրել է, որ Եվրամիությունը արդեն 50 տարուց ավելի է զարգանում, իսկ «մենք դեռ ճանապարհի սկզբին ենք»:

ԵՏՄ 5 երկրների բնակչության մեծամասնությունը, ըստ ՌԴ պաշտոնյայի, սատարում են այս միավորմանը: «Ես լիովին վստահ եմ, որ մեր «հնգյակում» շատերը սատարում են ԵՏՄ-ին: Կարող են լինել մարդիկ, որոնք չեն հավանում այն: Բայց Եվրամիությունում էլ շատերին դուր չի գալիս այդ կառույցը: Ես կասկածում եմ, որ կա բան, որի համար կարող են չհավանել. այնտեղ այնպիսի բյուրոկրատական համակարգեր են, որ ՌԴ-ն նույնիսկ երազում չի տեսնում»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել