Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի կենտրոնում փոխհրաձգություն է եղել (տեսանյութ)

Հունիս 10,2015 17:57

Այսօր հատուկ օպերացիայի ընթացքում ոստիկանները Մոսկվայի կենտրոնում կրակ են բացել: «Մոսկվա» գործակալության փոխանցմամբ՝ միջադեպի ականատեսներից մեկը պատմել է, որ ժամը 15:00-ի սահմաններում, մետրոյի «Պավլեցկայա» կայարանի շրջակայքում մի մոխրագույն միկրոավտոբուս արգելափակել է լուսաֆորի տակ կանգնած ներկայացուցչական դասի մեքենան եւ նրան ուղեկցող երկու այլ մեքենաներ:

Միկրոավտոբուսից ավտոմատներով զինված մի քանի մարդ է դուրս եկել եւ կրակ է բացել այդ մեքենաների վրա: «Կրակոցների տակ ընկածները արագ շարժվել են եւ թեքվել ձախ: Միկրոավտոբուսը հետապնդել է նրանց: Կրակոցների տակ ընկած մեքենաների վրա երեւում էին փամփուշտների հետքեր: Մի քանի փամփուշտներ էլ դիպել են մոտակայքում կայանված մեքենաներին»,- գործակալությանը փոխանցել է դեպքի ականատեսներից մեկը:

Rusastan krakocner 2 Rusastan krakocner 3

Այնուհետեւ միջամտել են ոստիկանները եւ հետապնդել են կրակողներին: «Ոստիկանությունը մի խումբ տղամարդկանց է ձերբակալել: Նրանք փորձում էին սեւ մեքենայով փախչել, փոխհրաձգություն է տեղի ունեցել: Հետապնդումից հետո մեքենան հնարավոր եղավ կանգնեցնել միայն անիվների վրա կրակելու միջոցով»,- «Ռիա» գործակալությանն է փոխանցել իրավապահ համակարգի աշխատակիցը:

Ավելի ուշ տարածած հաղորդագրությունում ոստիկանությունը նշել է, որ տուժածներ չկան:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930