Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի հիշողությունը»՝ «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնում

Հունիս 12,2015 15:34

Ս. թ. հունիսի 11-15-ը, Մոսկվայի «Նոր Մանեժ» ցուցասրահում անցկացվում է «Ինտերմուզեյ-2015» թանգարանների միջազգային փառատոնը, որին մասնակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հայաստանի հիշողությունը» խորագրով ցուցադրությունով:

Փառատոնին ներկայացված են Մոսկվայի, Ռուսաստանի Դաշնության մարզերի և այլ քաղաքների թանգարաններ: Փառատոնին Հայաստանի Հանրապետությունից մասնակցում է չորս թանգարան` Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը և Ժամանակակից արվեստի թանգա­րանը:

Փառատոնին Հայաստանի թանգարանները մասնակցում են ՀՀ մշակույթի նախարարութան նախաձեռնությամբ: Հայաստանյան պատվիրակության կազմում են ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Վ. Եղիազարյանը, Կոմիտաս թանգարան-ինստիտուտի տնօրեն Ն. Կոստանդյանը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Ռ. Թաթոյանը:

Հունիսի 11-ին կայացած փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև ՌԴ վարչապետ Դ. Մեդվեդևը, ՌԴ մշակույթի նախարար Վ. Մեդինսկին, Մոսկվայի քաղաքապետ Ս. Սոբյանինը:

Փառատոնի առաջին իսկ օրը Հայաստանը ներկայացնող տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջոցառման այցելուների շրջանում:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930