Լրահոս
Օրվա լրահոսը

Անվանակոչվել են փողոցներ

Հունիս 24,2015 15:55

Հունիսի 24-ին գումարված նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ համաձայնություն է տվել թարգմանիչ,  հրապարակախոս,  լրագրող  Արմեն Հովհաննիսյանի, տեխնիկական  գիտությունների  դոկտոր,  պրոֆեսոր  Գևորգ Տեր-Ստեփանյանի, պատմաաշխարհագրական  գիտությունների  դոկտոր, պրոֆեսոր,  գիտության  վաստակավոր  գործիչ  Թադևոս  Հակոբյանի  հիշատակները հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին:

Ավագանու միաձայն հավանությանն են արժանացել նաև «Վանի  1915 թվականի հերոսամարտի» և բանաստեղծ, հրապարակախոս, բժիշկ Ռուբեն Սևակի անուններով փողոցներ անվանակոչելու մասին որոշման նախագծերը:

Հաշվի  առնելով հանգամանքը,  որ  Շինարարների  փողոցի  հ.6  և  հ.15,  Մարգարյան  փողոցի  հ.45  և Սիսակյան  փողոցի  հ.16  հասցեներում  կառուցվող  բազմաբնակարան  շենքերում  հասցեները  տրամադրվելու  են 4-րդ  կարգի  քանդման  ենթակա  վթարային  շենքում  բնակվող  ընտանիքներին, ավագանին որոշել է հասցեների տրամադրման դիմաց ավագանու որոշմամբ գանձվող  վճարը սահմանել մեկ միավոր գույքի համար 500  դրամի չափով։

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930