Լրահոս
Օրվա լրահոսը

Բաղրամյան պողոտայում ոմանց պահվածքը կարող է անցանկալի միջադեպերի պատճառ դառնալ

Հունիս 25,2015 01:12

Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ հանրահավաքը ժամը 23:00-ի պայմաններում ընթանում էր խաղաղ: Սակայն հանրահավաքի մասնակիցների շարքերում հայտնվում էին հատուկենտ մարդիկ, որոնց պահվածքը կարող էր անցանկալի միջադեպերի առիթ դառնալ:

Մասնավորապես, փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ոստիկանական «պատի» մոտ հայտնված ալկոհոլ օգտագործած ռուսախոս մի տղամարդու հորդորում էր հեռանալ տարածքից, իսկ վերջինը, որ դժվարանում էր ասելիքը հստակ ու հասկանալի ձեւակերպել, փորձում էր պաշտպանել այնտեղ գտնվելու իր իրավունքը:

Tevan-Pogosyan

Aravot.am-ը փորձեց պարզել, թե որքանո՞վ էր փոխոստիկանապետի պահանջ-հորդորը իրավացի: Հարցը պարզաբանելու ցանկություն հայտնեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը: «Ես եմ առաջինը մոտեցել այդ մարդուն եւ խնդրել հեռու կանգնել ոստիկաններից, որովհետեւ նա ոչ ադեկվատ ձեւով էր զրուցում ոստիկանների հետ: Սկսեց անիմաստ հարցեր տալ, թե դու ո՞վ ես, այս ազգի՞ց ես եւ էլի ինչ-որ բաներ: Պարզ էր, որ նա խմիչքի ազդեցության տակ է եւ փորձում է արկածախնդրության գնալ: Գուցե Ռուսաստանից եկած հայ է ու ինչպես ասում են՝ քեֆը լավ եկել է այստեղ: Հայաստանի հանրապետության օրենքն արգելում է ալկոհոլ օգտագործած վիճակում գտնվել վայրերում: Եվ ես ուրախ եմ, որ պարոն Օսիպյանը նրան խնդրեց հեռանալ», ասաց Թեւան Պողոսյանը:

nstacuyc

Քիչ անց ռուսախոս մեկ աղջիկ էլ բանավեճի մեջ էր մտել փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ, որին նույնպես փոխոստիկանապետն ու պատգամավորը համոզում էին հեռանալ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Atshak says:

    խախոլները Երևանում են

    • Арам says:

      100%!!! Кстати, могут быть и сами русские,проплаченные западом,их не мало и в самой России!Ну, а проплаченные азерами российских СМИ тоже не мало! Цель одна—рассорить нас с русскими, вытеснять нас из российского бизнеса и занять наше место!Очень многим не нравятся бизнес-способности нашего народа, и каждое освободившее место-на все золото!Ведь во всем мире сейчас безработица самый актуальный и нерешенный вопрос! Так что,ребята, будьте бдительными!

  2. Арам says:

    Мы создали группу и очеееень внимательно следим за российскими СМИ 24 часа ! И уже четко знаем, какие каналы ТВ, какие дикторы и журналисты ведут явную анти-армянскую пропаганду! Правда, они часто это делают не впрямую,а между строк,(точно ,как у нас),как бы “невзначай” , но мы их всех уже знаем точно! Соберем все факты и отправим куда надо! Но должен признаться, что большинство,все таки, абсолютно честные и неподкупные, за что им честь и хвала!!

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930