Լրահոս
Օրվա լրահոսը

Մաստակ ծամելու համար դուք կարող եք տուգանվել

Հուլիս 01,2015 11:30

Աշխարհում բազմաթիվ են տարօրինակ եւ զվարճալի օրենքները, որոնց մեծ մասը շատերը համարում են քաղաքային առասպելներ, բայց կան այնպիսիներն էլ, որ իրական են եւ շատերը դրանք ընդունում են որպես զվարճալի օրենքներ, շատերն էլ՝ անհեթեթ: Օրինակ՝ ԱՄՆ Օկլահոմա նահանգում եթե դուք շան դեմքը պատահական դարձնեք զվարճալի, դրա համար դուք կարող եք տուգանվել կամ նույնիսկ ձերբակալվել: 1977 թվականին Փարիզում առանց ոստիկանության թույլատրության օրենքով արգելվել է կանանց հասարակական վայրերում տաբատ կրել: Օրենքը 1892 թվականին փոխվել է, եւ թույլատրվել է կանանց միայն ձիավարության ժամանակ տաբատ կրել: Իսկ 1909 թվականին թույլատրել են այն կրել ե՛ւ ձիավարության ժամանակ, ե՛ւ հեծանիվ վարելիս: Միայն 2013 թվականին է, որ Ֆրանսիայի կառավարությունը վերացրել է 214-ամյա օրենքը, որն այդպես էլ ոչ ոք չի կատարել:

shun
Եթե դուք ապրեք Ֆիլիպիններում կամ Վատիկանում եւ անհաջող ամուսնական կյանք ունենաք, որից ցանկանաք ազատվել, ապա հիշեք, որ այդ երկրներում ամուսնալուծություններն անթույլատրելի են: Միակ բացառությունները կատարվում են մուսուլմանների համար՝ այն էլ որոշակի պայմաններում:

Դանիան համարվում է սքանչելի երկիր, երբ հատկապես խոսքը վերաբերում է հյուրասիրություններին: Դանիական ռեստորանում պատվիրած կերակուրը եթե ձեզ չի գոհացնում, ապա դուք կարող եք ուղղակի վեր կենալ եւ հեռանալ այնտեղից՝ առանց վճարելու: Այս երկրում կա եւս մեկ տարօրինակ օրենք՝ եթե մեքենայի մեջ կա քնած երեխա, ապա անօրինական է համարվում ստուգել այդ մեքենան:

Երբեւիցե մտածե՞լ եք, որ մաստակ ծամելու համար դուք կարող եք ազատազրկվել: Սինգապուրում 1992 թվականին մաստակը համարվել է անօրինական, նրա վաճառքն ու գնումը արգելված է: Կան միայն նիկոտինային մաստակներ, որոնք միայն բժշկի թույլատրությամբ կարելի է ձեռք բերել: Վաճառքի եւ գնման համար այս երկրում գործում է 500 դոլար տուգանք:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031