Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Խնդիրը ոչ թե գործի, այլ Պերմյակովի փոխանցումն է» (Տեսանյութ)

Հուլիս 01,2015 12:24

«Մենք չգիտենք, թե ինչպես է փոխանցվելու այդ գործը, ինչ փաստաթղթեր են մեզ փոխանցելու եւ առանց մեղադրյալի դատավարություն հնարավոր չէ իրականացնել»,- հուլիսի 1-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ասաց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նրա կարծիքով՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու մասին հայտարարությունը նպատակ ուներ մոլորեցնել, քանի որ մինչեւ այդ ոչ ոք Պերմյակովին չէր տեսել: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ խնդիրը ոչ թե գործի, այլ Պերմյակովի փոխանցումն է, որովհետեւ ՀՀ իրավապահները հարուցել են քրեական գործ եւ քննություն են կատարում:

«Ես չգիտեմ, թե ինչպիսին են եղել բանակցությունները, ինչ հարցերի շուրջ է եղել բանավեճ, այդ կողմերը ի՞նչ օրակարգով են փորձել հարցեր ճշտել, ես չեմ իմանում, որովհետեւ ներկա չեմ եղել: Ուղղակի կարող եմ դատել հայտարարությունից, այդ հայտարարությունը դիտավորություն էր շեղելու հանրության տրամադրությունները»,- ասաց նա:

Ըստ պատգամավորի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ստորագրված միջազգային պայմանագրերը կոպտորեն խախտված են, եւ ՀՀ իրավապահ մարմինները իրենց իրավասությունների շրջանակում պետք է ձերբակալեն Պերմյակովին եւ հանձնեն ՀՀ քրեակատարողական որեւէ հիմնականի. «Նա այս պահին, եթե գտնվում է այնտեղ, գտնվում է ապօրինի: Ինչ-որ մեկը տեսե՞լ է Պերմյակովին, որին մենք հավատում ենք, որը կգա եւ կասի՝ այո՛, ես տեսել եմ Պերմյակովին: Ոչ մի մարդ նախքան այս ոճրագործությունը չի ճանաչել, չի տեսել Պերմյակովին եւ ասել, ես տեսել եմ նրան դռան անցքից, դա հավաստի չէ: Կարող է՝ ինչ-որ մեկին ցույց են տվել, տեսնենք արդյոք ինչ-որ մեկը մինչ այդ ճանաչե՞լ է Պերմյակովին, որ կարող է մեզ հավաստի տեղեկատվություն տրամադրել, որ դա Պերմյակովն է ես տեսա: Ուղղակի հայտարարություններ անել, որ գործը փոխանցվելու է եւ դրանով գործի ընթացքը լուծում է ստանալու ուղղակի խաբեբայություն է: Եթե ցանկություն կա այս հարցին լուծում տրամադրելու, ապա Պերմյակովն այս պահի դրությամբ պետք է գտնվեր ՀՀ քրեակատարողական հիմնարկում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031