Լրահոս
Օրվա լրահոսը

Օսիպյանը «Ոչ թալանից» բացեց Ամիրյան-Մաշտոց փակ խաչմերուկը. (Տեսանյութ)

Հուլիս 14,2015 20:03

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներին, որոնք այս պահին էլ նստած են  Մաշտոց եւ Ամիրյան փողոցների խաչմերուկում, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ, կոչ է անում բացել, ազատել փողոցը, քանի որ երթի մասնակիցներն անհամաչափ գործողություններ են անում:

Ert

Մինչ Aravot.am-ը Վալերի Օսիպյանից հետաքրքրվում էր, թե ոստիկանությունն ինչ գործողությունների կդիմի, օրենքն ի՞նչ է նախատեսում, ցուցարարները վեր կացան եւ երթը շարունակեցին դեպի դատախազություն:

Վալերի Օսիպյանը մեր հարցին պատասխանեց, որ սա օրինաչափ չէ, քանի որ գլխավոր նշանակության փողոց են փակել:

Երբ երթի մասնակիցներին Վալերի Օսիպյանը հորդորում էր ճանապարհը բացել, ցուցարարները բացականչում էին՝ «ջըր-ցան, ջըր-ցան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031