Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային խորհրդի ներկայացուցիչները կհանդիպեն վարչապետի հետ

Հուլիս 16,2015 16:57

Այսօր` հուլիսի 16-ին, ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի ավիացիայի ոլորտի խնդիրների վերաբերյալ, որին մասնակցել են ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, ՀԽ անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, ՀԽ օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ Դմիտրի Ադբաշյանը, ենթահանձնաժողովի այլ անդամներ, ինչպես նաև «Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանն ու «Ֆենիքս ավիա» ընկերության հիմնադիր, օդաչու Հակոբ Ճաղարյանը:

Խորհրդակցության մասնակիցներն իրենց բարձրացրած հարցերը, մտահոգություններն ու առաջարկները պետք է վաղը` ս.թ. հուլիսի 17-ին, քննարկեն նաև ՀՀ կառավարության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Մասնավորապես ներկաները քննարկել են Բաց երկնքի քաղաքականության ընդունումից հետո Հայաստանի քաղավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակը, տեղական ավիափոխադրողներ ունենալու անհրաժեշտությունը, մրցակցությանը դիմագրավելու համար տեղական ավիաընկերություններին պետական աջակցություն տրամադրելու հարցը, տեղական քաղավիացիայի զարգացման հարցը` իբրև անվտանգության կարևորագույն գործոն, ավիացիոն ոլորտի օրենսդրությանը, կադրային քաղաքականությանը վերաբերող և այլ հարցեր:

ՀԽ օդային տրանսպորտի ենթահանձնաժողովի անդամները մտահոգիչ են համարել ներկա իրավիճակը` ներկայացնելով ոլորտը բարեփոխելու առաջարկներ:

Քննարկման մասնակից ավիաընկերությունների հիմնադիրները ներկայացրել են խնդիրները ներսից` իրենց հերթին առաջարկելով ոլորտը բարեփոխելու որոշակի լուծումներ:

«Ալյանս» ավիաընկերության տնօրեն Արարատ Սարգսյանը մտահոգություն է հայտնել, որ իր կողմից դեռևս 2013 թվականին Քաղավիացիայի գլխավոր վարչություն հայտ է ներկայացվել` որպես տեղական ավիափոխադրող թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու նպատակով, սակայն մինչ օրս թույլտվություն չի ստացել: Ընկերության տնօրենն անհրաժեշտ է համարել ոչ միայն մեկ, այլ մի քանի հայկական ավիափոխադրողների մուտքը հայկական ավիացիոն շուկա, ինչը շահեկան է Հայաստանի համար թե՛ տնտեսական և թե՛ անվտանգության տեսանկյունից:

Ամփոփելով քննարկումը` խորհրդակցության մասնակիցները նախապատրաստվել են վարչապետի հետ հանդիպմանը:

ՀՀ Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031