Լրահոս
Օրվա լրահոսը

«Քանի Հայաստան պետությունը կա,Գագիկ Ծառուկյանենց տներն արդեն սկսելու ենք վերադարձնել ժողովրդին»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արթիկում

Մայիս 24,2026 15:15 Share

Նիկոլ Փաշինյանն Արթիկում իր ելույթը սկսեց ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով՝ այն համարելով դարակազմիկ իրադարձություն։

Ապա անդրադարձավ արտագաղթի թեմային։ «Մենք 2025 թվականին առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում արտագաղթը դադարել է և արձանագրվել է ներգաղթ։

2025 թվականին Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 8860-ով ավելին է, քան Հայաստանից հեռացած քաղաքացիների։ Հենա  ներկա մարդիկ կան, որ եկել են արդեն։ Արտագաղթը դադարել է, ժողովուրդ, ներգաղթ է սկսվել Հայաստան»,- բացականչեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ 2025-ը առաջին օրացուցային տարին է, որ Ադրբեջանի հետ սահմանին ո՛չ զոհ ենք ունեցել, ո՛չ վիրավոր։

Անդրադարձավ նաև իր բառերով ասած «պատերազմի եռագլուխ կուսակցությանը», որը, ըստ նրա՝ անուն է դնում «իրական Հայաստանի» քարտեզին։

«Ինչ են ասում, ասում են՝ փոխանակ «Ծովից ծով Հայաստանի» քարտեզը կպցնի, Հայաստանի քարտեզն է կպցրել։ Ժողովուրդ ջան, և իրենք՝ պատերազմի եռագլուխ կուսակցությունները խոսում են «Ծովից ծով Հայաստանի» մասին, ես խոսում եմ «Իրական Հայաստանի» մասին։ Գիտե՞ք՝ իմ ու իրենց տարբերությունը որն է, որ իրենք երեքն էլ դղյակներ ունեն Հայաստանի տարածքից դուրս, եվրոպաներում, կղզիներում։

«Ծովից ծով Հայաստանը» նշանակում է պատերազմ, էդ մարդիկ ուզում են մեզ հրեն պատերազմի հորձանուտը, որպեսզի իրենք թռնեն, վայելեն իրենց կղզիները, իրենց միլիոնները, որովհետև «Իրական Հայաստանը» իրենց թալանածը հատիկ-հատիկ հետ է բերում, իրենց ունեցվածքն են ուզում փրկեն, որովհետև իրենց ունեցվածքի փրկությունը Հայաստան պետության չլինելն է, քանի Հայաստան պետությունը կա,Գագիկ Ծառուկյանենց տներն արդեն սկսելու ենք վերադարձնել ժողովրդին։

Ես ձեզ ասում եմ՝ մինչև 2031 թիվը Գագիկ Ծառուկյանենց սարերի գլխին սարքած տունը պետք է ծերերի խնամքի կենտրոն դառնա, այնպես, ինչպես  փեսայի տունը ՝ Գուլոյանի, արդեն  սեփականությունն է՝ 2,5 միլիոն դոլար արժողությամբ։

Ես ձեզ ասում եմ՝ Ծառուկյանը, Կարապետյանը, Ռոբերտը, ոնց որ երկու բոթասից սկսել են, երկու բոթաս էլ ես իրենց հասցնելու եմ՝ ձեր աջակցությամբ։ Էդ մարդիկ տզրուկի նման կպած են Հայաստանի օրգանիզմին, էդ մարդիկ քաղցկեղ են, մենք 8 տարի բուժում և քիմիաթերապիա ենք անում՝ հատիկ-հատիկ վերադարձնելու։ Եկել է վիրահատական լուծման ճանապարհը։ 2026 թվականի հունիսի 7-ին մենք եռամետաստազ ուռուցք Հայաստանի մարմնից հեռացնելու ենք ժողովրդով, քվեարկությամբ»։

Նա իր  այս մրցակիցներին մեղադրեց Ղարաբաղի ժողովրդին իր դեմ հանելու փորձերի մեջ։ Խոսեց 9-ամյսա խաղաղությունից՝ այն համեմատելով 9- ամսյա երեխայի հետ, որի մասին պետք է հոգ տանել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031