Լրահոս
Օրվա լրահոսը

Բա վերջին երեք-չորս ամիսներին ինչո՞ւ չէին հուժկու իշխանափոխություններ անում. «Հայկական ժամանակ»

Հուլիս 21,2015 10:35

Ոչ իշխանական օղորմածիկ եռյակի առանձին ներկայացուցիչներ, որ մնացել էին փետրվարյան քաղաքական պայթյունի հետեւանքով առաջացած փլատակների տակ, կենդանության նշաններ են ցույց տալիս։

Նրանք ոգեւորված են Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններից, այսինքն՝ այդ փոփոխությունների առիթով ամեն ուրբաթ իշխանափոխություն անելու լուսավոր հեռանկարից։ Ու հիմա, ինչպես միշտ է պատահել, առավել ոգևորված ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ են խոսում, այլ ընդդիմադիր դաշտի այն ներկայացուցիչների դեմ, ովքեր շաբաթը երեք անգամ իշխանափոխություն անելու իրենց վճռականությանը վերաբերվում են որպես անեկդոտի ու չեն պատրաստվում Սերժ Սարգսյանի սահմանադրափոխության առիթով ինքնահրկիզվել Հանրապետության հրապարակում։ Նրանց ասածն այն է, որ եթե որեւէ մեկը չի պատրաստվում հուժկու հանրահավաք անել եւ ամեն երկուշաբթի եւ ուրբաթ իշխանափոխության օր հայտարարել, ուրեմն ծախված է ատելի ռեժիմին, որովհետեւ Սերժ Սարգսյանի իշխանության գոյության ամեն օրը չարիք է Հայաստանի համար եւ օր առաջ, ժամ առաջ պետք է ազատվել այս ռեժիմից։ Ուրեմն՝ բոլոր նրանք, ովքեր էս իրիգուն կամ առնվազն՝ սահմանադրության փոփոխությունների առիթով իշխանափոխություն չեն հայտարարում՝ ծախված են։

Ու սա ասում են գիտե՞ք ովքեր։ Նրանք, որ ամիսներ առաջ Մեծ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ մեզ առաջնորդում էին դեպի համազգային հուժկու իշխանափոխություն, չարիքի իշխանություն Սերժիկին տապալելու համար։ Նրանք Մեծ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին հայկական Իվանիշվիլի էին կարգել, հայկական Սահակաշվիլի, հայկական Ստալին եւ Վլադիմիր Իլյիչ Լենին։ Հետո, երբ Վլադիմիր Իլյիչը կամ ավելի ճիշտ՝ Գագիկ Նիկալայիչը հայտարարեց, որ իշխանափոխություն չի կարող անել, որովհետեւ վախենում է տնից դուրս գա ցուրտ եղանակին, որովհետեւ կարող ա հիվանդանա- մրսի ու ազգը մնա առանց առաջնորդ, անտեր-անտիրական, էս հիմիկվա ակտիվացածները տեղում մոռացան, որ Սերժիկի իշխանության գոյության ամեն օրը չարիք է հայ ժողովրդի համար, որ թեկուզ մի ժամ Սերժիկին հանդուրժողը ազգի դավաճան է եւ այլն եւ այսպես շարունակ։ Ու հիմա կրկին, ամառվա շոգերի վրա տաքանալով, սկսել են նույն պլաստինկան պտտացնել՝ հաշվի չառնելով, որ դրանից առաջ պետք է պատասխան տան մի շատ կարեւոր հարցի. բա վերջին երեք-չորս ամիսներին ինչո՞ւ էին հանդուրժում Սերժ Սարգսյանի հանցագործ ռեժիմի գոյությունը, ինչո՞ւ չէին հուժկու իշխանափոխություններ անում։

Կամ, ասենք, Գագիկ Ծառուկյանը փետրվարի 20-ի հանրահավաքը չեղյալ արեց, բա իրենք թող չեղյալ չանեին կամ չեղյալ արած հանրահավաքը ինչո՞ւ իրենք չանցկացրեցին։ Բա հավաքվեին, հուժկու ելույթներ ունենային, հաջորդ ուրբաթ նորից հանրահավաք անեին։ Չէին մտածո՞ւմ Սերժիկի գոյության ամեն ժամի եւ ամեն վայրկյանի՝ չարիք լինելու մասին:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Տիգրան Ավետիսյան says:

    Մի պարզ հարց, էդ դուք նիկոլ, յանի ինչ եք անում, բցի ՀԱԿ-ի դեմ խոսելուց?
    ԴՈւք , էդ մի պարզ հարցին կարա՞ք պատասխանեք?:
    Առավոտն էլ դե, բնականաբար, պիտի էս ենթատեքստն ու համատեքստը ներկաայցանի:
    Ափսոս:
    Գնալով ավելի միակողմանի ա դառոնւմ Ձեր դիրքորոշումը,՝ ի հեճուկս հենց Ձեր իսկ հրապարակած կանոնների:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031