Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Խոդիկյան. «Մեր դրամատուրգների գործերը հիմնականում մնում են չբեմադրված». «Իրատես de facto»

Հուլիս 21,2015 11:51

Նյուրնբերգի թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիստիան Պապկեի հիմնադրած «Խոսելով սահմանների մասին» (Talking about borders) դրամայի մրցույթի 2015 թվականի հաղթող է ճանաչվել «Դրամատուրգիա» հանդեսի հիմնադիր-խմբագիր, դրամատուրգ, արձակագիր Կարինե Խոդիկյանի «Երկու պատմություն հինգ դերասանի համար» («Վիճակախաղ» և «Պատերազմի կանայք») պիեսը։ Մայիսի 31-ին՝ հանդիսավոր պայմաններում Նյուրնբերգի թատրոնում հայ դրամատուրգին է հանձնվել պարգևը և գեղարվեստական ընթերցմամբ ներկայացվել «Վիճակախաղը»:

– Մերօրյա դրամատուրգների աշխատանքները հիմնականում մնում են դարակներում, լավագույն դեպքում՝ տպագիր վիճակում են հասնում թատերասերներին։ Գրողները հաճախ են դժգոհում, որ անտեսվում են իրենց գործերը։ Բեմադրիչներն էլ դժգոհում են լավ դրամատուրգիայի պակասից։ Ըստ Ձեզ՝ ժամանակակից դրամատուրգները ստեղծո՞ւմ են ուշադրության արժանի գործեր։

– Որպեսզի ուշադրության արժանանան, պետք է նրանց գործերը կարդան։ «Դրամատուրգիա» հանդեսը տպագրվում է թատրոնի մարդկանց համար և առաջին հերթին՝ ռեժիսորների։ Սոցիոլոգիական հարցում չի անցկացվել, բայց գիտեմ, որ նրանց փոքր տոկոսն է կարդում։ Երբ խոսում եմ ռեժիսորների հետ, հասկանում եմ, որ չեն էլ հիշում՝ երբ են վերջին անգամ հանդեսը ձեռքը վերցրել, չնայած արդեն 16-րդ տարին է տպագրվում։ Այս տարիներին ժամանակակից հայ դրամատուրգների մոտ 300 պիես է տպագրվել, չեմ կարծում, թե 300-ից գոնե 100-ը արժանի չեն մեր ռեժիսորների ուշադրությանը, թեև, ճշմարտության դեմ չմեղանչելու համար, շեշտեմ, որ տպագրված պիեսներից մի քանի տասնյակը բեմ է հասել «Դրամատուրգիայի» շնորհիվ։

Երկրորդ խնդիրը, որին կուզենայի անդրադառնալ, այն է, որ մեր դրամատուրգների գործերը հիմնականում մնում են չբեմադրված։ Ինքս այդ առումով մի քիչ «երես տված եմ»՝ 40-ից ավելի պրեմիերաներ հայաստանյան եւ արտերկրի բեմերում։ Ու երբ համեմատում եմ իմ առաջին, երկրորդ, երրորդ… և վերջին պրեմիերաները, հասկանում եմ, թե ինչ դժվարին ճանապարհ եմ անցել այդ բեմադրությունների միջոցով։ Պիեսը գրում ես քեզ համար (եթե պատվեր չէ), հետո դա ռեժիսորն է կարդում, գնում է թատրոն, բեմ՝ հասնում դերասաններին։ Եվ այդ ճանապարհը դու պետք է զգաս քո «մաշկի» վրա։ Ցավոք, մենք ունենք դրամատուրգներ, ովքեր տարիներ շարունակ պարբերաբար տպագրվում են «Դրամատուրգիա» հանդեսում, բայց ուշադրության չեն արժանանում։ Ասել, թե նրանք վատ են գրում, վատ պիես է, չեմ կարող, ի վերջո, դրամատուրգը դրամատուրգ է դառնում բեմադրվելիս։

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Ա․ says:

    Դրամատուրգիան կուշտ հասարակության, կամ էլ իր խնդիրներն հասկացող հասարակության համար է։ Հայաստանը ոչ մեկն է, ոչ էլ մյուսը, Հայաստանը աղքատ, հալվող, մտավորականություն չունեցող երկիր է։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031