Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրի մասնակիցներին

Հուլիս 24,2015 20:21

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հյուրընկալեց Սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցներին:

Հանդիպանը ներկա էր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ողջունելով Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչներին, մշակութային խմբերի ղեկավարներին, լրագրողներին և երիտասարդ առաջնորդներին Ազգային ժողովում, Գալուստ Սահակյանը կարևորեց նրանց այցելությունը հայրենիք ու խորհրդարան՝ նշելով, որ տարիներ շարունակ սիրով է հանդիպում ամառային դպրոցի մասնակիցների հետ:

Օրենսդիր մարմնի ղեկավարը բարձր գնահատեց Սփյուռքի նախարարության նախաձեռնությունը՝ Հայրենիքում նման կրթական ծրագիր կյանքի կոչելը և  ընդգծեց Սփյուռքի հայկական կրթօջախների ուսուցիչների դերը հայապահպանության կարևոր գործում: Նա նշեց, որ հայ ժողովուրդը բազում համազգային խնդիրներ ունի լուծելու և այդ ուղղությամբ իրականացնելիք բազում ծրագրեր: «Սփյուռք» ամառային դպրոցը նման հաջողված ծրագիր է: ԱԺ նախագահը կարևորեց ծրագրի շրջանակներում արևելահայերենի և արևմտահայերենի մերձեցումը նման անմիջական շփումների միջոցով: Նա մասնավորապես ասաց. «Կարող եմ անվարան ասել, որ «Սփյուռք» ամառային դպրոցը հուսալի ծրագիր է, որը պետք է ամրացնի մեր գաղափարախոսությունը, շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, որ Սփյուռքում կարողանում եք պայքարել մեզ հետ միասին, իմացե՛ք, որ միշտ Ձեր կողքին ենք»:

Գալուստ Սահակյանը սփյուռքահայ հյուրերին ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի «Խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանությունների» նախաձեռնությունը՝ ընդգծելով Սփյուռքի հայկական համայնքների և կրթօջախների դերը դրա իրականացման գործում:

ՀՀ Ազգային ժողովի նախագահը հորդորեց «Սփյուռք» ամառային դպրոցի ուսուցիչներին շարունակել իրենց ազգապահպան առաքելությունը ավելի մեծ եռանդով ու սիրով:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին ավանդական դարձած ընդունելության համար: Նախարարը ևս կարևորեց արևմտահայերենի և արևելահայերենի մերձեցման հնարավորությունը և հուլիսի 29-30-ը այդ նպատակով նախարարության նախաձեռնությամբ իրականացվելիք համաժողովը:

Գերատեսչության ղեկավարը հորդորեց ծրագրի մասնակիցներին, որ Սփյուռքում իրենց զավակներին սովորեցնեն հայոց լեզուն, սրբորեն պահեն ու պահպանեն մեր մայրենին՝ ազգապահպանության ամենամեծ գրավականը:

Հանդիպման վերջում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց  «Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցների հարցերին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031