Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր թափ կհաղորդվի Երևանի և Բուենոս Այրեսի միջև գործընկերային երկուստեք կապերին»

Հուլիս 28,2015 14:20

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայի  հետ: Շնորհավորելով Հայաստանում դիվանագիտական առաքելության մեկնարկի առթիվ` քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կշարունակվեն, նաև հույս է հայտնել, որ շնորհիվ դեսպանի գործուն աջակցության` նոր խթան կտրվի երկու մայրաքաղաքների միջև գործնական հարաբերություններին: Առանձնակի կարևորելով դեռևս 2000թ.-ին Երևանի և Բուենոս Այրեսի միջև ստորագրված քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիրը` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ այսօր համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման մասով փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում արդյունավետ փոխգործակցություն ծավալելու համար:

«Մայրաքաղաքի արդյունավետ կառավարման հարցում մենք կարևորում ենք նաև միջազգային փորձի փոխանակումը: Այս տեսանկյունից, անշուշտ, շատ կարևոր է նաև գործընկեր քաղաքների հետ արդյունավետ համագործակցության խթանումը: Երևանը տարեցտարի ընդլայնում է համագործակցության շրջանակներն ու, ըստ այդմ, պարոն դեսպան, ակնկալում եմ, որ Ձեր գործուն աջակցությամբ նոր թափ կհաղորդենք Երևանի և Բուենոս Այրեսի միջև գործընկերային երկուստեք կապերին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՀՀ–ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան իր հերթին, կարևորելով Երևանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Բուենոս Այրեսի միջև առավել առարկայական փոխգործակցություն ծավալվի:

«Քաղաքների խնդիրներն իսկապես համանման են, և ես համամիտ եմ Ձեզ հետ, պարոն քաղաքապետ, որ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցություն ծավալելով` դրանց լուծումն առավել հեշտ է դառնում: Եվ վստահեցնում եմ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը` երկու պետությունների քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման ու զարգացման ուղղությամբ, և արդեն առաջիկայում մենք կքննարկենք կոնկրետ ծրագրեր իրականացնելու հեռանկարները»,- նշել է դեսպանը:

Հանդիպման ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը Գոնզալո Ուրրիոլաբեիտիային մաղթել է հաջողություններ պատասխանատու պաշտոնում ու մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքապետարանը կարևորում է գործընկեր քաղաքների հետ արդյունավետ փոխգործակցության խթանումը և, ըստ այդմ, իր լիազորությունների շրջանակում բաց և պատրաստակամ է օժանդակելու Երևանի հետ Բուենոս Այրեսի փոխշահավետ համագործակցության, զբոսաշրջության զարգացման ու Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031