Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Ստամբուլում ձերբակալվել և կալանավորվել է ադրբեջանցի ահաբեկիչ Աբդուլլաևը. Ermenihaber.am

Հուլիս 28,2015 14:15 Share

Ստամբուլում ձերբակալվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամակցող ադրբեջանցի Աբդուլլահ Աբդուլլաևը, ով հայտնի է որպես ԻՊ-ի հրահանգիչ Ստամբուլում:

Այս մասին տեղեկացնող թուրքական «Radikal» պարբերականը հայտնում է, որ Թուրքիայի ամբողջ տարածքում ահաբեկչական կազմակերպությունների դեմ ոստիկանական հատուկ օպերացիաներ են իրականացվում:

Դրանց շրջանակներում Ստամբուլի Չաղլայանի դատարան բերման է ենթարկվել 15 հոգի, որոնցից 10-ը մեղադրվում է «Քուրդիստանի բանվորական» կուսակցության, իսկ 5-ը՝ ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ:

Ստամբուլի քրեական դատարանի որոշմամբ՝ ԻՊ-ի հետ համագործակցության մեջ մեղադրվող վերոնշյալ 5 անձանցից 3-ը կալանավորվել են:

Նույն աղբյուրի հաղորդմամբ՝ կալանավորվածների մեջ է նաև ադրբեջանցի Աբդուլլաևը, ում անվանում են «ԻՊ-ի ստամբուլյան էմիր»:

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել