Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարեցվել են Թուրքիայից Իրան չվերթները

Սեպտեմբեր 22,2026 21:21 Share

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիները» (THY), «Pegasus» և «AJet» ավիաընկերությունները մինչև 2027-ի մարտ իրենց չվացուցակներում չեն ներառի չվերթներ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն։։

Նշվում է, որ դեպի Իրան թռիչքների դադարեցումը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ և հիմա այն երկարաձգվում է։

Ավելին, հաղորդվում է, որ «Pegasus»-ը դեպի Իրան չվերթները հանել է վաճառքի համակարգից:

«THY»-ի ներկայացուցիչը, «Iran International»-ին տված հարցազրույցում նշել է, որ ընկերությունը մինչև 2027-ի մարտ Իրան նախատեսված չվերթներ չունի և հավելել է, որ չկա որևէ երաշխիք, որ չվերթները կվերսկսվեն մարտին:

Իսկ «AJet»-ի Ստամբուլ-Թեհրան ուղղության ներկայիս չվացուցակը ցույց է տալիս միայն 2027-ի մարտից սկսվող չվերթները։

 

Աղբյուր՝ Ermeni Haber/Türk Time

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930