Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ընտանիքները Թուրքիայում մտահոգված են երեխաների կրթությամբ

Օգոստոս 27,2026 13:04 Share

Ermenihaber/Agos. Թուրքիայի կրթության նախարարության տեսուչների կողմից անցկացված ստուգումները մտահոգություն են առաջացրել հայ ընտանիքների շրջանում: Երկու երեխաների մայր Ա.Հ.-ն թեմայի վերաբերյալ հարցազրույց է տվել «Ակոս»-ին։ Նա նշել է, որ 14 տարի ապրել է Ստամբուլում, և իր երեխաները ինը տարի է, ինչ հաճախում են հայկական դպրոց:

Ա.Հ.-ն նշել է, որ կապ է հաստատել դպրոցի հետ, բայց ամառային արձակուրդների պատճառով ոչ մեկի հետ չի կարողացել խոսել: Նա նշել է, որ անհանգստանում են իրենց երեխաների ապագայի համար ու երեխաները տխրել են այդ լուրը լսելուց հետո: Ա.Հ.-ն փոխանցեց, որ այլ հայ ընտանիքներ նույնպես մտահոգված են այս զարգացումով։ Ըստ հայ ծնողի՝ երեխաները երջանիկ են հայկական դպրոցում ու չափազանց գոհ են դպրոցի տնօրինության, ուսուցիչների և անձնակազմի մոտեցումից:

Նա նշել է, որ չի ցանկանում, որ իր երեխաները տեղափոխվեն պետական ​​կամ մասնավոր դպրոց՝ ընդգծելով, որ տեղափոխումը կխաթարի նրանց առօրյան։ Ըստ նրա՝ այդ պարագայում կքննարկվի Հայաստան վերադառնալու հարցը: Նրա խոսքով երեխաները դպրոցում որևէ խտրականության չեն ենթարկվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել