Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքայինը զորամասի պահեստից 10 հատ  զինվորական դաշտային համազգեստ է գողացել

Օգոստոս 12,2015 15:08

Իսկ պահակը քնած էր

Արարատի մարզի Արտաշատ  քաղաքի բնակիչ, 1995թ. ծնված Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել այն  բանի համար,որ նա 2015թ. փետվարի 20-ին, ժամը  20-ից 20.30-ի սահմաններում խախտել է  պարտավորությունների կատարումը՝ քնել է կաթսայատան մոտ գտնվող մահճակալի վրա, որի հետեւանքով շարքային զինծառայող Ա. Ա. Մանուկյանը մուտք է գործել  զորամասի իրային պահեստ եւ այնտեղից հափշտակել 72 հազար 720 դրամ արժողության 10 հատ զինվորական ամառային դաշտային համազգեստ:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝ Գ. Գ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 367 հոդվածի 1-ին մասով («Պահակային կամ կայազորային ծառայության կանոնագրքային կանոնները խախտելը պահակախմբի կամ պահակախմբի կազմի մեջ մտնող անձի կողմից, եթե այդ արարքն առաջացրել է այնպիսի վնասակար հետեւանքներ, որոնց կանխման համար կարգված է եղել տվյալ պահակը կամ պարեկը»):

Ա. Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Սույն քրեական գործով դատավարությունը նշանակված է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31