Լրահոս
Օրվա լրահոսը

Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը կդառնա 40կմ/ժ

Օգոստոս 31,2015 11:51

Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը կդառնա 40կմ/ժ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ.

1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք,

2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք,

3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք,

4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք,

5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք,

6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք,

7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31