Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ արտադրանքի հետկանչման, ոչնչացման կարգադրագիր է տրվել

Հոկտեմբեր 20,2026 11:27 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8) պատկանող առևտրի կետերում։

Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

– արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,

– արտադրանքի հետկանչման,

– և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։

Թեժ գիծ – 85 20

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել