Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կտա COP17-ի նախագահությունը ստանձնելը ՀՀ-ին․ Համբարձում Մաթևոսյանի պարզաբանումը

Հոկտեմբեր 19,2026 20:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Սա ամենամեծ միջազգային հարթակն է, որտեղ ՀՀ-ն ունի նախագահելու հնարավորություն։ Իմ կարծիքով՝ սա ոչ միայն միջոցառում է, այլև իրադարձություն։ Նախագահություն ստանձնելն ընդգծում է ՀՀ-ի քաղաքական կարևորությունը աշխարհում, մենք դառնում ենք գլոբալ որոշումների կայացման կենտրոններից մեկը»,- փաստմանը՝ 2 տարի ժամկետով ընտրվել է COP17-ի նախագահ և հարցին՝ դա ի՞նչ կտա ՀՀ-ին, ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Հայտնեց, որ նախագահի լիազորություններն են համակարգել գործընթացը, կոնվենցիայի կողմ 196 երկրների միջև աշխատանքը, վարել նիստերը, առաջնորդել բանակցային գործընթացը, ստեղծել հնարավորություն, ճիշտ պայմաններ, որ բանակցություններն ընթանան հարթ և երկկողմ քննարկումների ու բանակցությունների ժամանակ հնարավորինս լսված լինեն բոլոր կողմերը, որ նախագահությունը կարողանա ճիշտ որոշումներ կայացնել։

Նա ուրախությամբ նշեց, որ ՀՀ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում առանձին կետով նշված է COP17-ի նախագահությունը, որտեղ արձանագրվում է, որ ՀՀ-ն՝ որպես նախագահություն, շարունակելու է լինել անկողմնակալ, կառուցողական և միևնույն ժամանակ ակտիվ նախագահություն։

Համբարձում Մաթևոսյանը վստահեցրեց․ «Գալիք 2 տարիներին ՀՀ-ն պատրաստվում է այս կարգավիճակն ըստ արժանվույն օգտագործել՝ Կոնվենցիայի և ոլորտի շահերից ելնելով և կենսաբազմազանության օրակարգն առաջ մղելով»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031